Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 379

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2023-06-09 19:06
    мнение

    «ԶԻՋՈՂ-ԽԻԶԱԽ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կարևորում է Հայաստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունների խորացումը, այդ համատեքստում նշելով նաև վիզաների ազատականացման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ռոթն այս մասին ասել է Երևանում լրագրողների հետ զրույցում: Նա ընդգծել է, որ Հայաստանը եվրոպական պետություն է, և եթե ցանկություն հայտնի դառնալ եվրոպական հանրության անդամ, ապա իրենք պետք է ակտիվորեն աջակցեն Հայաստանին այդ ճանապարհին, դա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը: «Ցանկանում ենք Հայաստանի հետ խորացնել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները: Եվ այս համատեքստում կարևորում ենք նաև վիզաների ազատականացման գործընթացը, որը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով»,- ասել է Ռոթը։

  • 2023-06-08 19:22
    анализ

    «ՀՍՏԱԿ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

    Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունները և փոխզիջումային լուծումներ է ներկայացրել այդ հարցի շուրջ, Սոչիում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը՝ բացելու տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունները այն կողմերի ինքնիշխանության և օրենսդրության սկզբունքի շրջանակում, որոնցով անցնելու են այդ հաղորդակցությունները: Խոսքն այն հաղորդակցությունների մասին է, որոնք ներառված են Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության իններորդ կետում: Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի հասնել հստակ լուծումների»,- ասել է Փաշինյանը։

  • 2023-06-08 16:11
    анализ

    «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆ»՝ ԱՏՐՃԱՆԱԿԻ ՓՈՂԻ ՏԱԿ

    Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատման վերաբերյալ հնարավոր խաղաղության պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման համատեքստում չի նախանշվի տարածքների մակերեսը։ Հայաստանի 29,800 քառ. կմ տարածքի և Ադրբեջանի 86,600 քառ. կմ տարածքի ճանաչման մասին հայտարարությունները քաղաքական բնույթ են կրում՝ միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու համար:

  • 2023-06-06 09:05
    анализ

    ՔԱՅԼ՝ ԴԵՊԻ ԻՐ «ԱՊԱԳԱՆ»

    Անկարայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ զրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդի հետ, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարճ զրույց են ունեցել «ոտքի վրա», որին մասնակցել է նաև Թուրքիայի նախկին վարչապետը։

  • 2023-05-30 07:25
    анализ

    ԲԱՔՈՒՆ ՀԱՄԱՀԱՎԱՍԱՐԵՑՆՈՒՄ Է ԳՈՐԾԱՐՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

    Ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է՝ նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, հաղորդում է News.am-ը։ «Հայաստանի ինքնիշխան տարածքից ապօրինի առևանգվել է 2 հայ զինծառայող։ Այսպիսով, ադրբեջանական բանտերում գտնվող հայ ռազմագերիների թիվը շարունակաբար ավելանում է, նրանց բոլորին ազատ արձակելու փոխարեն։ Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, քանի որ նրանք ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում»,- գրել է Մարուքյանը։

  • 2023-05-19 08:29
    анализ

    ԴԻՏՈՂՆԵՐԸ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՑ ԱՎԵԼԻ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ՞ ԵՆ

    ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հարց այս պահին օրակարգում չկա, հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը՝ հավելելով, որ ամեն ինչ կախված է իրավիճակից, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»։

  • 2023-05-17 08:30
    анализ

    ԽՈՍՏԱՆԱԼ՝ ՉԻ՞ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀԱՏԿԱՑՆԵԼ

    2021 թվականի ամռանը հայ հասարակայնության արևմտամետ հատվածը հրճվանքի մեջ էր։ Բանն այն է, որ Եվրամիությունը Հայաստանին խոստացել էր աննախադեպ ծավալի ֆինանսական աջակցություն։ Այո, այդ գումարի առյուծի բաժինը նախատեսվում էր հատկացնել վարկի տեսքով, ինչը հաշվի առնելով՝ ստացվում է, որ դա բոլորովին էլ աջակցություն չէ։ Տոկոսով պարտքը դժվար թե կարելի է համարել օգնություն։ Բայց ինչևէ, շատերը մեծագույն խանդավառությամբ ընդունեցին ԵՄ-ի կողմից պարտքով ասենք, թե անհատույց խոստացված փողերի բուն փաստը։

  • 2023-05-13 10:35
    анализ

    ԴԵՊԻ ԲՐՅՈՒՍԵԼ՝ ԴԱՏԱՐԿ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐՈՎ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր չէ հրաժարվել Բրյուսել այցելելուց, որտեղ ծրագրված է եռակողմ հանդիպում՝ Ադրբեջաննի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Այդ մասին նա հայտարարեց Կառավարության նիստում, մեկնաբանելով ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից առավոտյան գնդակոծումները Սոթքի շրջանում, հաղորդում է Sputnik Արմենիան։ Դրա հետ մեկտեղ նա համարում է, որ քիչ հավանական է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը գալիք կիրակի օրը, մայիսի 14-ին, քանի որ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ երկկողմ համաձայնագիրը, դեռևս շատ նախնական է։ «Դեռ վաղ է այն ստորագրելու մասին խոսել։ Մյուս կողմից՝ խնդիր ունենք հնարավորինս արագ հասունացնել այդ փաստաթուղթը և այն պատրաստել ստորագրման»,- ասաց նա։

  • 2023-05-10 16:59
    анализ

    Ո՞Վ Է ՀԱՆՁՆԵԼ ՀՈՂԵՐԸ

    «Հողը դուք եք հանձնել, որ հաղթանակած հողը թողել եք, եկել, ապրում եք երջանիկ Պրահայում։ Այ, ձեր հեռանալով՝ էդ հողը հանձնել եք»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ։ Զարգացնելով այդ թեման՝ Փաշինյանը, բացի ամենից, նշեց. «Մենք, էդ հողերը, որ ասում եք՝ հանձնել ենք, 30 տարի քանի՞ մարդ էր ապրում այդ հողի վրա, ի՞նչ ավելացված արժեք էր ստեղծվում մեր բանակի համար, մեր պետության համար, քանի՞ կոպեկի հարկ է գեներացվել, որ մեր զինվորը հավելյալ աշխատավարձ ստանա. համարյա՝ ոչ մի բան...»։

  • 2023-05-05 17:30
    анализ

    ԻՍԿ ՄՆԱՑՅԱԼ ԱՄԵՆԸ, ՉՔՆԱՂ ՄԱՐԿԻԶՈՒՀԻ…

    Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների և ավելի լավ են հասկանում չլուծված մնացող հարցերի վերաբերյալ միմյանց դիրքորոշումը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենի պաշտոնական հայտարարության մեջ՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների արդյունքներով: «Ես առաջարկել եմ նախարարներին վերադառնալ իրենց մայրաքաղաքներ՝ իրենց կառավարությունների հետ կիսելու այն հեռանկարը, որ հավելյալ բարի կամքի, ճկունության և փոխզիջումների դեպքում համաձայնագիրը (խաղաղության - խմբ.) միանգամայն հասանելի է»։ Նրանք կշարունակեն վայելել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունն ու ներգրավվածությունը կայուն խաղաղություն ապահովելու իրենց ջանքերում»,- ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է Նովոստի-Արմենիան։ Նրա խոսքերով՝ երկկողմ և եռակողմ մի շարք ինտենսիվ ու կառուցողական քննարկումներից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ հարցերի լուծման գործում: «Երկու կողմերն էլ անկեղծ հանձնառություն են ցուցաբերել հարաբերությունների կարգավորման և իրենց երկու երկրների միջև վաղեմի հակամարտության դադարեցման հարցում»,- ասված է հայտարարության մեջ: