Արա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

հոդվածներ 363

«ԳԱ» մեկնաբան։

P.S մշտական խորագրի վարող։

«ԱիՖ-Երևան» նախագծի խմբագիր։

Մասնագիտական հետաքրքրության ոլորտները-տնտեսություն, ներքին քաղաքականություն, արտաքին քաղաքականություն։

Բոլոր հոդվածները

  • 2021-09-23 18:25
    анализ

    ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ

    Հայաստանի անկախության 30-ամյակին նվիրված «գունագեղ միջոցառման» շրջանակներում լուսային շոու ապահովելու համար կառավարությունը հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից, հաղորդում է «168 ժամ» թերթը: «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ դրոնները բավական թանկ հաճույք են․ դրանց 10 րոպեի վարձակալությունն արժե 110 000 ԱՄՆ դոլար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Բացի այդ, Ռուսաստանից ժամանել է այդ դրոնները գործարկող անձնակազմը։ Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրատուն հոգացել է նաև մասնագետների հյուրանոցային և այլ ծախսերը։

  • 2021-09-20 17:44
    анализ

    ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

    ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը հանդիպել է Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների հետ, հաղորդում Է Sputnik Արմենիան: Ցուցարարները պահանջել են չեղարկել Անկախության օրվա առթիվ անցկացվելիք համերգը։ «Մեր եղբայրները զոհվել են, որ երկիրն անկախ մնա։ Մենք անցած տարի, նախանցած տարի գերի չե՞նք ունեցել, որ Անկախության օրը նշել ենք։ Մեր 30 տարիների հիշարժան դեպքերը բեմականացման միջոցով ենք ցույց տալու այդ օրը»,- ասել է Սարգսյանը։ Զոհվածների ծնողները չեն համաձայնել պաշտոնյայի փաստարկներին։

  • 2021-09-16 09:06
    анализ

    ՈՒՐ ԱՆՀԵՏԱՑԱՎ ՊԵՏՊԱՏՎԵՐԸ, կամ՝ ՕԳՈՍՏԱՓԱՌ ԱՆՁԱՆՑ ՉՔԱՎՈՐ ԱԶԳԱԿԱՆՆԵՐԸ

    Վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովել ՀՀ նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամներին (կնոջը, զավակներին, ծնողներին) ցուցաբերվող բժշկական օգնությունն ու սպասարկումը Հայաստանում գործող բուժհաստատություններում: Նման փոփոխություն է նախատեսված «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող լրացումների համապատասխան նախագծով, որը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Օրինագծով առաջարկվում է նաև անձնական բժիշկ նախատեսել ԱԺ նախագահի համար: Օրինագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի ներկայիս կարգավորումներով՝ նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու համար հատկացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այսինքն Ազգային ժողովի նախագահի համար, հաղորդում Է NEWS.am-ը.

  • 2021-09-14 15:22
    анализ

    ԿՈՂՈՊՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

    Հայաստանում ամբողջական պատվաստում է անցել 120 հազար 443 քաղաքացի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Նշվում է, որ սեպտեմբերի 12-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 335 հազար 721 պատվաստում: Առաջին դեղաչափը ստացել է 215 հազար 278 քաղաքացի, հայտնում է Sputnik Արմենիան։

  • 2021-09-10 18:41
    анализ

    «ԱՊԱԳԱ»-Ն ԵԿԱՎ ԱՆՆԿԱՏ

    Կենսաթոշակների և մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստների վճարումը ՀայՓոստ փոստային օպերատորի բաժանմունքներում հետաձգվում է այն պատճառով, որ նախարարությունը չի փոխանցել բավարար ֆինանսական միջոցներ, ասվում է ընկերության հայտարարության մեջ, հաղորդում Է Sputnik Արմենիան: « ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից։ Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • 2021-09-08 21:03
    мнение

    ԳԵՆԵՐԱԼ ՄՈՒՐԱԴՈՎԻ ՆՇԱՁՈՂԸ

    Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի հավանական թեկնածուն, Sputnik Արմենիայի տվյալներով, գեներալ-մայոր Միխայիլ ԿՈՍՈԲՈԿՈՎՆ է:

  • 2021-09-03 18:24
    анализ

    ԹԱԼԱՆԻ «ՑՈՒՑԱՆՄՈՒՇ»

    Ռազմական տեխնիկան, որը չէին կարողացել հասցնել Աբու Դաբի՝ ցուցահանդեսում ներկայացնելու, այժմ չեն կարողանում տուն վերադարձնել: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, հաղորդում է Sputnik Արմենիան։ «Հայկական ցուցանմուշների Աբու-Դաբի չհասնելու դեպքով քննություն էր սկսվել, որը շարունակվում է։ Տեխնիկական խնդիր է եղել` բոլոր պայմանավորվածությունները, մասնագիտական առումով բոլոր համաձայնությունները եղել են և ընկերությունը, որը պետք է տեղափոխեր ամենը, չի կատարել իր պարտականությունները։ Սակայն հիմա էլ մենք մի ուրիշ խնդիր ունենք` այդ ապրանքները դեռ Հայաստան չեն հասել»,- հայտարարել է նախարարը։ Տեղի ունեցածը կրկին ցույց է տալիս, որ պետք է համագործակցել միայն փորձված ընկերությունների հետ, հավելել է նա։

  • 2021-08-31 08:14
    анализ

    ՄԵԶ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ…

    Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է PanARMENIAN.Net-ը։

  • 2021-08-27 18:49
    анализ

    ԹՇՆԱՄՈՒ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱԿՏ

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի նիստում մեկնաբանել է Իրան-Հայաստան միջպետական մայրուղու, ներառյալ Կապան-Գորիս ճանապարհահատվածի արգելափակման միջադեպը:

  • 2021-08-26 16:20
    анализ

    ՀԱՆՑԱՎՈՐ ԵՆ Ե՛Վ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, Ե՛Վ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

    Ադրբեջանական 50 կամ ավելի զինծառայողներ 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը Դավիթ-Բեկ գյուղի շրջանում և հրաժարվում են բացել: Այս մասին հաղորդում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։