ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ + ՓՈՂՈՑԱՅԻՆ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՃՆՇՈՒՄ՝ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԵԿԵԼՈՒ ԱՅԼ ՍՑԵՆԱՐ ՈՒՂՂԱԿԻ ՉԿԱ

2025-07-10 10:41

Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում կատարվողի փոխակապակցվածության մասին շատ է խոսվել նաև իմ կողմից։ Առհասարակ, սա քաղաքագիտական օրինաչափություն է, սակայն նույնիսկ այս օրինաչափությունը մեզ մոտ խեղված է, քանզի եթե այլ երկրների պարագայում արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, ապա Հայաստանում ներքինն է ածանցվում արտաքինից, ու այս հերթական անոմալիայի պատճառը իշխող վարչախմբի դրսի դրածո լինելու և օկուպացիոն ռեժիմ ծառայելու հանգամանքն է։