ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Դավիթ Համբարձումյան․ Գնալու ենք մինչև վերջ, վստահ եմ, որ մեզ կհաջողվի գեներացնել փողոցը

2025-06-12 16:00

Խնդիրը չգիտեմ ինչումն է, բայց փաստ է, որ մինչ այս պահը իմպիչմենտի գործընթացի ձևաթղթի տակ դրված է ընդամենը 6 պատգամավորի ստորագրություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 12–ին, Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելուց առաջ լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից իմպիչմենտի գործըթնացում վարչապետի թեկնածու առաջադրված, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։

  • ՌԴ-ն դեմ է, ՀՀ-ն՝ ձեռնպահ. Իրանը դատապարտել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի բանաձևը

    2025-06-12 15:59

    ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն է տվել բանաձևին, ըստ որի` Իրանը չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները։ Տեղեկությունը հայտնում է «Associated Press»-ը` հղում անելով իր աղբյուրներին:

  • Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց Հայկական ԱԷԿ-ում

    2025-06-12 14:54

    Հունիսի 8-11-ն ընկած ժամանակահատվածում Հայկական ատոմային էլեկտրակայանում (ՀԱԷԿ) տեղի է ունեցել Կորպորատիվ գործընկերային ստուգման նախնական այց՝ Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) փորձագետների մասնակցությամբ։ Այդ մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀԱԷԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:

  • Իրանում ուրանի հարստացման նոր կենտրոն են գործարկում

    2025-06-12 14:53

    Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Մոհամմադ Էսլամին կարգադրել է անվտանգ վայրում ուրանի հարստացման նոր կենտրոն գործարկել և ցենտրիֆուգները փոխարինել ավելի ժամանակակիցներով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասվում է Իրանի ԱԳՆ–ի և ԻԱԷԿ–ի համատեղ հայտարարության մեջ։

  • Հնդկաստանի արևմուտքում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

    2025-06-12 14:49

    Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգի Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանի մոտ ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, հաղորդել է NDTV-ն։ Նշվել է, որ ինքնաթիռում 130 ուղևոր է եղել։

  • Փաստաբան․ Հունիսի 12-ի գործը խտրական արդարադատության վառ օրինակ է

    2025-06-12 14:48

    Հունիսի 12-ի գործը խտրական արդարադատության վառ օրինակ է։ Մինչ օրս որևէ ոստիկանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Փոխարենը ամիսներ շարունակ կալանավորված էին խաղաղ ցուցարարները։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով ուղիղ մեկ տարի առաջ Ազգային ժողովի դիմաց իրականցվող ակցիայի ժամանակ տեղի ունեցած բախումներին և այդ գործով իրավական գործընթացներին։

  • Փաշինյանը ընդդիմությանն է դիմում՝ «Եթե հիմնադրամից գողացել են, թող գրավոր ներկայացնեք»

    2025-06-12 14:47

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պահանջում է վերջ դնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տարածվող մեղադրանքներին և կոչ է անում ընդդիմությանը՝ փաստերով հանդես գալ, այլ ոչ թե ենթադրություններով։

  • Օրբելի եղբայրների տուն-թանգարանը կդառնա Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ

    2025-06-12 12:34

    Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 12–ի նիստում որոշեց «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացնել «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և վերակազմակերպել որպես «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» մասնաճյուղ։

  • Հայաստանը` որպես դոնոր, Ասիական զարգացման հիմնադրամին կվճարի 1 մլն դոլար

    2025-06-12 12:33

    2025 թվականին Հայաստանը` որպես դոնոր, ներգրավված է Ասիական զարգացման հիմնադրամի 13–րդ և տեխնիկական աջակցության հատուկ հիմնադրամի 8–րդ կանոնավոր համալրման համար։ Այդ նպատակով մեր երկիրն այս տարի ԱԶՀ հիմնադրամին կվճարի 1 մլն դոլարի չափով գումար: Համապատասխան որոշումն ընդունվել է այսօր՝ հունիսի 12–ին, ՀՀ կառավարության նիստում։

  • Նախարար․ ՀՀ-ում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ Al գործարան

    2025-06-12 12:24

    Հայաստանում կկառուցվի 500 միլիոն դոլար արժողությամբ Al գործարան, որի գործարկումը նախատեսվում է 2026 թվականին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` նշելով, որ դա լինելու է տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական նախագիծը։