ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ուշակովը ներկայացրել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի հիմնական արդյունքները

2025-06-05 09:14

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Ռուսաստանի տարածքին հարվածները, բանակցային գործընթացը և միջազգային օրակարգը։ Զրույցը տևել է մոտ մեկ ժամ 15 րոպե։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին մանրամասներ է հայտնել։