ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Մեր բոլոր պատանդները Բաքվում դաժանաբար խոշտանգվում են. Թաթոյանը կդիմի միջազգային կառույցների

2025-02-27 09:32

«Ռուբեն Վարդանյանը և մեր մյուս բոլոր պատանդներն ու գերիները արհեստական ադրբեջանական դատավարություններով դաժանաբար խոշտանգվում են` ադրբեջանական իշխանության վրեժխնդրության, քաղաքական խնդիներ լուծելու և հայ ժողովրդի արժանապատվության հաշվին ինքնահաստատվելու, մեր ազգային գիտակցությունը նսեմացնելու, մեր մեջ լարվածությունն ու պառակտումը խորացնելու նպատակով:Այս մասին գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը: