ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ինչու Ռոբերտ Քոչարյանը մերժեց Փաշինյանի բանավեճի հրավերը. պարզաբանում է Լևոն Քոչարյանը

2025-01-07 18:35

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու հրավերը մերժել է, որովհետև նրա հետ բանավեճի մեջ մտնելու դեպքում կարող է թվալ, թե ինչ–որ բան կասկածի տակ է դրվում։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Քոչարյանի որդին` ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։