Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՀԻՄՔԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է Ադրբեջանի իշխանությունների կողմից նոր՝ լայնածվալ կեղծիքների մեխանիզմի գործարկման մասին։
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է Ադրբեջանի իշխանությունների կողմից նոր՝ լայնածվալ կեղծիքների մեխանիզմի գործարկման մասին։
Իմ այցը Վաշինգտոն ես սկսեցի նոյեմբերի 6-ին, և վերջին 15 օրերի ընթացքում իմ ուղերձներում, ելույթներում և հանդիպումներում անդրադարձել եմ Հայ Եկեղեցու առաքելության և մեր համայնքների վերակազմավորման անհրաժեշտության հետ կապված հարցերին ու մարտահրավերներին: Այս հարցերը քննարկելիս ես ընդգծել եմ նորացման բացառիկ կարևորությունը։ Այս մասին իր ելույթի ժամանակ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն։
Աբխազիայի խորհրդարանի հայազգի պատգամավորները հանդես են եկել հայտարարությամբ՝ ուղղված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հայտարարության տեքստը հրապարակվել է աբխազական «Նուժնայա գազետա» լրատվամիջոցի Telegram ալիքում։
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. ««Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) նախաձեռնության կողմից հրապարակված արբանյակային լուսանկարներից, օկուպացված Շուշի քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների հետևանքով վնասվել են Շուշի քաղաքի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու մնացորդները (նկ. 1): Համաձայն 2023 թվականի նոյեմբերի 3-ին արված արբանյակային լուսանկարի՝ ադրբեջանական կողմը շրջակա տարածքների շինարարության ամբողջ շինաղբը ծանր տեխնիկայի միջոցով լցրել է եկեղեցու՝ դեռևս 2017 թվականի պեղումներով բացված հիմնապատերի և ծավալների վրա:
Օրերս Բրյուսելում հանդիպել եմ Հարավային Կովկասի խնդիրներով զբաղվող մի շարք հետազոտական կենտրոնների փորձագետների հետ։ Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր քննարկումների որոշ նախնական մանրամասներ։
Երուսաղեմի հայերը վախենում են, որ իրենց փոքր, բայց սերտ համայնքը չի գոյատևի, եթե կորցնեն Հայկական թաղամասի Կովերի այգին: Այստեղ շատ հայեր են ապրում, որոնք այստեղ են տեղափոխվել 100 տարի առաջ՝ Հայոց ցեղասպանությունից հետո։ Այս մասին գրում է Al Jazeera-ն։
Նոյեմբերի 13-ին Լոնդոնում տեղի ունեցավ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նոր դեսպանատան պաշտոնական բացումը: Արարողությանը ներկա Արարատ Միրզոյանը վերամբարձորեն անվանեց նոր դեսպանատունը «մեր ժողովուրդների բարեկամության և համագործակցության փարոս»: Եվ հավելեց, որ «Լոնդոնի հենց կենտրոնում գտնվող այս շենքում ՀՀ դեսպանության տեղակայումը ցույց է տալիս մեր պատրաստակամությունը խորացնելու և նոր լիցք հաղորդելու հայ-բրիտանական հարաբերություններին՝ ի նպաստ մեր երկու ժողովուրդների»:
Ճշմարտության, արդարության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների աջակցման հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին մամուլի ասուլիսում ներկայացրել է Հայաստան կատարած 10-օրյա պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ նախնական եզրակացությունները։
Ադրբեջանը ձգձգում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, քանի որ օգտվում է իր առավելությունից և մտադիր է հնարավորինս շատ զիջումներ կորզել հակառակորդից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց պատմաբան, Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը։
Հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի քննարկումը մինչև օրացուցային տարվա վերջ դառնում է կովկասյան օրակարգի կենտրոնական թեմաներից մեկը։ Եվ եթե մինչ նոյեմբերի 22-ը հայկական կողմն ավելի հաճախ էր հիշեցնում փաստաթուղթը ստորագրելու իր պատրաստակամության մասին, ապա այժմ նաև պաշտոնական Բաքուն՝ նախագահ Իլհամ Ալիևի բերանով հայտարարեց, որ խաղաղության համար լուրջ խոչընդոտներ չի տեսնում։ Այս մասին սոցցանցերում գրել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։