ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՀՈԳԵՎՈՐ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ
Նոյեմբերի 14-ին, Ռումինիայի Հանրապետության Կրոնից նախարարության և Ռումինիայի Հայոց թեմի նախաձեռնությամբ Բուխարեստում տեղի ունեցավ ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը, արցախահայերի առջև ծառացած հումանիատար ծանր իրավիճակի վերացմանը միտված Ռումինիայի կառավարության և եկեղեցական համայնքների ներգրավմանը։