Մենք եվ աշխարհը

Ի՞ՆՉ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ ՄԻԵԴ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀՀ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

2023-10-27 09:31
422

Սեպտեմբերի 19–ին Արցախում տեղի ունեցած վերջին ագրեսիայի ժամանակ և՛ Արցախից գերեվարված պաշտոնատար անձանց, և՛ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով ՀՀ–ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ ձեռնարկելու պահանջ է ներկայացրել։ Այս մասին Sputnik Արմենիայի և Հանրային հեռուստաընկերության հետ զրույցում ասաց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

  • ՄԻ ԽՈՒՄԲ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱԼՄԱ-ԱԹԱՅԻ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2023-10-26 18:34
    685

    Մի խումբ գիտնականներ և հասարակական գործիչներ հայտարարություն են նախաձեռնել Ալմա-Աթայի հռչակագրի խեղաթյուրումների մասին։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը. Այն բաց է ստորագրության համար։

  • Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆՈՐԵՆ ԴՈՒՐՍ Է ՄՂԵԼՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆԵՐԸ

    2023-10-26 16:16
    521

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն դուրս է մղելու ռուսական ռազմաբազաները՝ հուսալով դրանք փոխարինել արևմտյաններով, НСН-ին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

    2023-10-26 10:28
    450

    Նախօրեին Հայաստանի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մասնավորապես, ռազմական տեխնիկայի մատակարարման ու հայկական ստորաբաժանումների՝ Ֆրանսիայից ժամանած մասնագետների կողմից պատրաստման մասին։ Այցը և դրա արդյունքները լայնորեն լուսաբանվեցին ԶԼՄ-ներում։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՄԻՋԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

    2023-10-26 10:28
    369

    Նախօրեին Հայաստանի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռազմական ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Մասնավորապես, ռազմական տեխնիկայի մատակարարման ու հայկական ստորաբաժանումների՝ Ֆրանսիայից ժամանած մասնագետների կողմից պատրաստման մասին։ Այցը և դրա արդյունքները լայնորեն լուսաբանվեցին ԶԼՄ-ներում։

  • ԱՐԱԳ ԸՆԹԱՑՔ

    2023-10-26 08:02
    611

    Թեհրանում «3+3» ձևաչափով (առանց Վրաստանի մասնակցության) տարածաշրջանային խորհրդակցական հարթակում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը առանձին բանակցություններ է անցկացրել Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ։ Իսկ այ, Սերգեյ Լավրովի հետ առանձին խոսակցություն չի եղել։ Եվ, ի դեպ, Թեհրանում հանդիպումը սկսվել է մինչև «Տուտտիի տիկնիկները» հաղորդումը։ Այնպես որ չի կարելի համարել, թե Արարատ Միրզոյանի թեհրանյան օրակարգը հայկական ԱԳՆ-ի պատասխանն էր։ Ավելի շուտ ենթադրվում է հետադարձ կապ։

  • ՄԻՅԱՏՈՎԻՉԸ ՈՉ ՄԻ ԲԱՆՈՒՄ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ. ԱԳՆ-ԻՑ ԱՐՁԱԳԱՆՔ ՉԿԱ ԵՎ ՉԻ ԼԻՆԻ

    2023-10-26 07:58
    817

    Հոկտեմբերի 23-ին Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Բաքվում հանդիպում է անցկացրել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության ներկայացուցիչների հետ: Ըստ Բաքվի ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ նրան «տեղեկացրել են Հայաստանից ադրբեջանցիների բռնի վտարման մասին», ընդգծելով, թե «միջազգային հանրությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի մարդու իրավունքների այս խախտման կապակցությամբ»: Իսկ Միյատովիչն իբր «կարևորել է փախստականների, այդ թվում՝ Հայաստանից վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, նշելով, որ այդ հարցի լուծումը քաղաքական կամք է պահանջում»:

  • Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ․ ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՆԵՐՔՈ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԵԼ

    2023-10-25 12:22
    415

    Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը, որին Բաքվում կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։

  • ՈՉ ՈՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՉԵՂԱՐԿԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

    2023-10-25 09:15
    439

    Ալիևը պարծենում է, թե իբր՝ «վերականգնել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և չեղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի Հանրապետությունը)։ Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ծավալուն զինված հարձակումն Արցախի վրա, որի արդյունքում միջազգային մակարդակով չճանաչված հանապետությունից հարկադրված հեռացավ նրա ողջ բնակչությունը, ևս մեկ անգամ ցուցադրեց նկրտումների անօրինականությունը և մեթոդների ու միջոցների հանցավորությունը, որոնք կիրառեց Բաքվի ռեժիմը իր ագրեսիվ, զավթողական նպատակներին՝ բազմամսյա շրջափակումից հետո հայկական հինավուրց երկրամասի զավթմանը և Հայրենիքից բնիկ բնակչության վտարմանը հասնելու համար։

  • ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑ, ՀՐԵԱԿԱՆ ՀԱՐՑ. Ո՞Վ Է ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԱՄՆ-ի ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    2023-10-25 09:02
    498

    «Արցախի ցեղասպանությունը ողջ հայ ժողովրդի ճակատագրից տարանջատելու փորձը նույնն է, թե զատել Արևմտյան Հայաստանի 1915թ. Ցեղասպանությունը Արևելյան Հայաստանում ապրող հայերի ճակատագրից: Չկա առանձին Արցախի հարց, կա Հայկական հարց, դա համահայկական խնդիր է»,- հայտարարել է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։ Այն, որ Իսրայելի իրադարձությունները Արցախում սեպտեմբերի 19-20-ին տեղի ունեցած ցեղասպանության շարունակությունն էին, ակնհայտ է, ինչպեսև ակնհայտ է, որ ողջ աշխարհում հայերի գլխավոր ու առաջնահերթ խնդիրը պետք է լինի անվտանգ վերադարձը այն երկիր, որտեղ իրենց նախնիներն ապրել են հազարամյակներ շարունակ: