Սերգեյ ԿՈՊԻՐԿԻՆ․ ՄԱՐԴԻԿ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՀԱՍԿԱՆԱԼ` ԻՆՉ Է ԼԻՆԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԵՏՈ
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Սյունիքի մարզ` գնահատելու Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքները, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղի իշխանության այլ ներկայացուցիչների հետ քննարկելու մի շարք արդիական հարցեր` անվտանգություն, հյուպատոսության բացում, սոցիալական ծրագրեր իրականացնող ընկերություններ և այլն։ Դեսպանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է այցի արդյունքների մասին և պատասխանել առաջնահերթ խնդիրներին վերաբերող հարցերին։