ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՉԱԳՈՒՃ

2022-05-20 11:05

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում 790 մլն դրամ է հատկացրել մարզերում սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Ինչպես նշել է նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այդ գումարից Արագածոտնի մարզին կհատկացվի 33 մլն դրամ, Արմավիրին՝ 52 մլն դրամ, Գեղարքունիքին՝ 84 մլն դրամ, Լոռիին՝ 147 մլն դրամ, Կոտայքին՝ 98 մլն դրամ, Շիրակին՝ 39 մլն դրամ, Սյունիքին՝ 268 մլն դրամ, Վայոց ձորին՝ 42 մլն դրամ և Տավուշին՝ 26 մլն դրամ: Նա նշել է, որ բոլոր նախագծերն արդեն իրականացվել են, և կառավարությունն այդ որոշմամբ լոկ կատարում է համաֆինանսավորման իր ստանձնած պարտավորությունները։

  • ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹՈՒՐՔԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

    2022-05-19 19:29

    Երբ օրերս ոստիկաններն իրենց թույլ տվեցին դաժան վերաբերմունք ցուցաբերել անհնազանդության ակցիայի տարեց մասնակցի նկատմամբ, Ֆեյսբուք սոցցանցում միանգամից մեմ հայտնվեց՝ երկու լուսանկարի համադրումով: Դրանցից մեկը 44-օրյա պատերազմի ժամանակ լայնորեն տարածված տեսանյութի կադրերից է՝ արդեն բռնազավթված Շուշիում հայ ծերունու հանդեպ ադրբեջանցի ճիվաղների անմարդկային վերաբերմունքի մասին, երկրորդը՝ ոստիկանների կողմից Երևանում ալեհեր քաղաքացու ձերբակալման կադրերից։ «Ասում էի, չէ՞, որ հաստավիզ կարմրագլուխները Յաշմայի ֆիլիալն են Երևանում…Խնդրեմ... գտեք մեկ տարբերություն»,- գրել է արցախցի բլոգեր Ալեն Ղուլյանը՝ տեղադրելով լուսանկարներն իր ֆեյսբուքյան էջում։

  • ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2022-05-19 19:22

    Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 19-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։  

  • ԲԱՔՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՓՈԽԱՆՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՏՐՈՒԿՆԵՐ ԵՆ, ՈՐՈՆՑ ԿԱՐԵԼԻ Է ԾԵԾԵԼ ՈՒ ՍՊԱՆԵԼ

    2022-05-18 19:54

    Մեր աչքի առաջ խեղում են երեխաներին ու ծերերին, իսկ մենք գոռում ենք «Ամո՛թ» «Հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին»՝ ավտոերթի մասնակիցների թվից, բերման են ենթարկել հայկական հանրապետությունների պետական դրոշների համար: Անցորդների աչքի առաջ ոստիկանները կանգնեցրել են դրոշներով մեքենաները, քաշքշելով իջեցրել վարորդներին, անձրևային ջրափոսերի միջով քարշ տվել ոստիկանական ավտոբուս, չարձագանքելով այն հարցին, թե «ինչի՞ համար, ի՞նչ խախտում եմ արել»։

  • «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ՝ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2022-05-18 19:20

    Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 18–ին,  մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։  

  • ՊԱՏԻՎՆ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԿՅԱՆՔ

    2022-05-18 09:12

    Ո՞րն է ավելի կարևոր. կյանքը, թե՞ պատիվը: Եթե յուրաքանչյուր մարդու համար այդ տանջալի երկընտրանքը միշտ գոյություն ունի, ապա ժողովրդի, ազգի պարագայում այն պարզապես չկա. նվաստացումը նրանց համար նշանակում է մահ, կործանում։ Ազգի համար հենց պատիվն է նշանակում կյանք։ Իսկ եթե ազգը պատիվ չունի, նա ի՞նչ է։ Այո, նա ոչինչ է։

  • ՀՐԱՊԱՐԱԿԸ ԴԵՄՔՈՎ ՃԱՆԱՉՈՒՄ Է ԲՈԼՈՐԻՆ

    2022-05-17 19:39

    Սադրանքի պատվեր Երբ գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հայտնվեց Թատերական հրապարակում, իսկ հետո նաև Ֆրանսիայի հրապարակում, շատերը հանգեցին այն եզրակացության, որ Փաշինյանն անհետևանք չի թողնի այդ փաստը, մանավանդ որ գեներալը Թատերական հրապարակ մի քանի անգամ այցելել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ընկերակցությամբ։ Կարապետյանը ապրիլի 24-ի գիշերը մասնակցել է նաև ջահերով երթին…

  • «ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ» ՇԱՐԺՄԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

    2022-05-17 19:20

    Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 17-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը։  

  • ՓՈՂՈՑԻ ԺԱՄԱՆԱԿԸ

    2022-05-16 20:34

    Դիմադրության շարժման առաջնորդներից մեկը՝ Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ, Հայաստանում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում իր վերջին ճեպազրույցի ընթացքում ներողություն խնդրեց վերջին 4 տարիների ընթացքում ընդդիմության գործողությունների բացթողումների համար, ինչպես նաև վստահեցրեց, որ հաջորդ շաբաթ ընդդիմադիրների գործողություններում կլինեն մարտավարական փոփոխություններ:

  • Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ «6 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ԿԱՏԱՐՅԱԼ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2022-05-14 20:25

    Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի ներկայացրած առաջարկները, որոնք ամփոփված են 6 կետերի մեջ, կատարյալ խայտառակություն են։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արեմն Աշոտյանը։