ՄԵՆՔ ԵՎ ԱՇԽԱՐՀԸ

ԻՆՉՈ՞Վ Է ՀԱՅՏՆԻ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ

2025-04-21 13:39

Հռոմի Ֆրանցիսկոս պապը (նախքան ընտրվելը՝ Խորխե Մարիո Բերգոլիո), որը մահացել է այսօր, ծնվել է 1936թ. դեկտեմբերի 17-ին Բուենոս Այրեսում, Իտալիայից ներգաղթյալների ընտանիքում։ Ավարտելով միջնակարգ դպրոցը որպես քիմիական տեխնիկ՝ Բերգոլիոն որոշել է դառնալ ճիզվիտ քահանա (հին եկեղեցական միաբանություն, որը զբաղվում էր միսիոներական և քրիստոնեական կրթական գործունեությամբ) և ընդունվել է նովիցիատ 1958թ. 22 տարեկան հասակում:

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԿՍՎԵԼ Է ՀՀ-Ն ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ

    2025-04-19 09:48

    Հայաստանում սկսվել է պետությունը, պետության ազգային նկարագիրը, 30-ամյա նվաճումները, Ծիծեռնակաբերդն ու Եռաբլուրը, Արցախյան հերոսամարտը մերժելու վերջնական փուլը. Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այ մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի ազդարարած նոր հեղափոխությունն ու «Հայրենիքը պետությունն է» կարգախոսը։

  • ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՓԱՍՏԱԲԱՆԸ ՀԱՅՏՆԵԼ Է ՆԻՍՏԵՐԻ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    2025-04-18 16:02

    ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանի հարցազրույցը News.am-ին:

  • Բորիս ՌՈԺԻՆ․ ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ԿՕԳՏՎԵՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ, ՔԱՆԻ ԴԵՌ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-04-18 11:45

    Ռազմաքաղաքական լրագրության կենտրոնի փորձագետ Բորիս Ռոժինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ կարելի է ակնկալել Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացից, Հայաստանի եվրաինտեգրման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը:  

  • ՎԱՏԻԿԱՆԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ՝ ՉՆԱՅԱԾ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆԸ

    2025-04-18 08:44

    Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանը պարգևատրվել է եկեղեցուն ու հասարակությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար՝ չնայած Ադրբեջանում քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումներին, գրում է Life Site-ը։

  • ԵՎՐՈՊԱՆ ՉԻ ԿԱՐՈՂ ԼՈՒՌ ՄՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՀԱՅ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼԻ ՀԱՆԴԵՊ

    2025-04-18 08:35

    Ֆրանսիական FIGARO պարբերականը հրապարակել է ֆրանսիացի հայտնի փաստաբանների, փաստաբանական պալատների նախագահների, իրավապաշտպանների բավականին կոշտ հայտարարությունը, որում կոչ է արվում անպատիժ չթողնել Ադրբեջանին՝ մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումների համար: Այն նախաձեռնել է Մոնպելիեի փաստաբանների պալատը: Ստորև թարգմանաբար ներկայացվում է կոչ-նամակի բովանդակությունը որոշ կրճատումներով.

  • ԿՈՐՑՆՈ՞ՒՄ ԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ

    2025-04-18 08:23

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանն այս տարի 20 միլիոն եվրո կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից: «Անցած տարի եղել է 10 միլիոն, այս տարի այդ գումարը մի փոքր ավելի է։ Ասելով մի քիչ ավելի՝ կրկնակի»,- նշել է Միրզոյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։ Մինչդեռ, ըստ մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության, օգնության հատկացումն արգելափակում է Հունգարիան՝ պնդելով, որ Ադրբեջանը ներառվի ծրագրում: Պատասխանելով հնարավոր արգելափակման մասին հարցին՝ Միրզոյանը նշեց, որ քննարկումները շարունակվում են, հույս հայտնելով, որ առաջիկայում հարցը կլուծվի։ «Հույս ունենք, որ ապագայում դրական լուծում կլինի»,- ասաց նախարարը:

  • Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ․ ԱԼԻԵՎԸ ԲԱՌԱՑԻՈՐԵՆ ԱՍՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-04-17 19:02

    44-օրյա ճակատամարտը տանուլ տված Հայաստանի գործող իշխանությունները կատարում են ադրբեջանական կողմի բոլոր պահանջները, որպեսզի ստանան «խաղաղություն» բառ պարունակող փաստաթուղթ՝ որպես 2026 թ. ընտրությունների ուղեգիր։ Չդադարող զիջումներն անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ են կանգնեցրել Հայաստանը։ Հայ ժողովրդի դեմ ծառացած այս մարտահրավերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան։ Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև.  

  • ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՊՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՐԿՈՒ ԱՆԳԱՄ ՕԿՈՒՊԱՆՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ. ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ

    2025-04-17 12:00

    Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը (Robert Kaliňák) այս տարվա փետրվար և մարտ ամիսներին տված հարցազրույցներում երկու անգամ հայտարարել է, թե իբր Հայաստանը օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը: Սրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկել, որևէ պարզաբանում, բացատրություն չի ուզել, բողոքի հայտագիր (նոտա) Սլովակիային չի ներկայացրել:

  • Դենիս ԴԵՆԻՍՈՎ․ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՈՒՂԻՆ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՍՑՆԵԼ ԱՅՆՊԻՍԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ, ՈՐԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-04-17 11:55

    Քաղաքագետ, ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի փորձագետ Դենիս Դենիսովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի եվրաինտեգրումը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարները, ինչպես նաև Թուրքիայում արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը: