Последние новости

ԿՈՈՊԵՐԱՏԻՎ «ԵՐՐՈՐԴ ՈՒԺ»

Նախկին նախագահներից ամենանախկինը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ՀԱԿ կուսակցությամբ գնում է արտահերթ ընտրությունների, մեղադրելով մյուս երկու նախկին նախագահներին «պետական շահերը չգիտակցելու» մեջ։ Իսկ չէ՞ որ դեռ երկու-երեք շաբաթ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր կոոպերացվել Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ՝ ներկայացնելով դա իբրև Փաշինյանի ու նրա թիմի վերարտադրումը կանխելու միակ միջոց։ Մինչդեռ իրականում, հակադրվելով գործող իշխանությանը երեք նախկին նախագահների դաշինքի ձևաչափով, անուղղակիորեն կաջակցեր Փաշինյանի այն թեզին, թե իր դեմ պայքարում են նախկին նախագահները…

«ՀԱԿ-ի ներկայությունը խորհրդարանում անհրաժեշտ է թեկուզ միայն այն պատճառով, որպեսզի համատարած կակաֆոնիայի մթնոլորտում ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի»,- երեկ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ համագումարում: Ինչ մակդիրների ասես, որ չարժանացրեցին Նիկոլին կոնգրեսականները. և՛ գլխավոր մեղավոր, և՛ պարտության գլխավոր ճարտարապետ, և՛ հայկական Էլչիբեյ... Միայն թե հակամարտությանը, որ վերջին շրջանում խաղում են Տեր-Պետրոսյանն ու Փաշինյանը, այնքան էլ չես հավատում։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ իրենց կառավարման տարիներին ԼՏՊ-ն ու իր քաղաքական թիմը, փորձելով բացատրել իրենց կառավարության ձեխողումները, հայտարարում էին, թե Արցախը ծանր բեռ է Հայաստանի ուսերին, և զարգանալու համար պետք է ամեն գնով ազատվել այդ հարցից, ընդհուպ մինչև համաձայնել թողնել այն Ադրբեջանի կազմում՝ Արցախի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքներ ապահովելու պայմանով։ Իզուր չէ, որ «Սերգո ջան»-ին ուղղված ԼՏՊ-ի խոսքերը՝ լավ ապրելու մասին, թևավոր արտահայտություն են դարձել։ Արդեն ավելի քան երկու տասնամյակ։ Գրեթե նույն վաղեմության են նաև Փաշինյանին տրված «ԼՏՊ-ի հոգեզավակ», «ԼՏՊ-ի գաղափարական ժառանգորդ» բնորոշումները, որոնք հիմա արդեն հավերժ սոսնձված կմնան Նիկոլին։

Այնպես որ, դաշնակցական Բագրատ Եսայանի գնահատմամբ, Տեր-Պետրոսյանի փորձը՝ անջրպետվելու պարտությունից, տպավորություն ստեղծելու, թե ինքն ու իր «ծրագիրը» իրականացրած դավաճանը գաղափարական նույն հոսանքի ներկայացուցիչը չեն, դատապարտված են ձախողման։ Ճիշտ ինչպեսև իրեն իբրև հայկական ժողովրդավարության հայր, հայկական էության կրող ներկայացնելու և վերջապես ի հայտ եկած տխրահռչակ երրորդ ուժի տպավորություն ստեղծելու փորձը։

Դե, իսկ այն, որ Տեր-Պետրոսյանն իր ՀԱԿ-ով որոշել է խաղալ երրորդ ուժի դերը, կասկածից վեր է։ Ճիշտ ինչպեսև այն, որ նրա ընտրարշավը միտված է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» երկու ուժեղ դաշինքների դեմ խաղալուն։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ, որոնց հետ միասին դեռ տակավին վերջերս Տեր-Պետրոսյանն իբր մտադիր էր պայքարել ընդդեմ Փաշինյանի։ Իսկ հիմա անվերապահ հայտարարում է, թե նրանք չեն գիտակցում պետական շահերը։ Նույն հարթության վրա է դնում Փաշինյանին ու Քոչարյանին՝ հայտարարելով, թե մեկի կամ մյուսի հաղթանակի դեպքում «ողջ աշխարհը կծիծաղի մեր վրա»։ Ավելին, երեկվա համագումարում նա պարզաբանեց մեկ դաշինքում երեք նախագահների միավորման իր առաջարկի էությունը. որպեսզի կանխվի նախկինների վերադարձն ընդհանրապես և բացառվի Ռոբերտ Քոչարյանի վերադարձը պետության կառավարման՝ մասնավորապես։ Ինչն էլ պահանջվում էր ապացուցել. Տեր-Պետրոսյանը միշտ էլ խաղացել և հիմա էլ խաղում է հօգուտ Նիկոլի, ըստ էության՝ ջրի երեսին պահելով Փաշինյանի գաղափարական միակ թեզը, թե իր դեմ պայքարում են «նախկինները»։

ԼՏՊ-ի դեպքում «նախկին» չի լինում։ Նրա գաղափարական ժառանգորդը՝ Փաշինյանը, այդ ներկա «նախկինը», մեծ հաշվով իրականացրեց այն, ինչ 30 տարի շարունակ քարոզել ու ձգտել է իրականացնել Տեր-Պետրոսյանը։ Բայց այդ խորապատկերին Տեր-Պետրոսյանը, որին երեկ իր կոնգրեսականները, ինչպես իր քաղաքական ուղու մեկնարկին, վանկարկում էին «Լե-վո՛ն, Լե-վո՛ն», որոշել է հրամցնել յուր անձը փրկչի դերում։ Իսկ իրականում, ինչպես նշել է քաղաքագետ Էռնեստ Վարդանյանը, Հայաստանին «ընտրություն» է առաջարկում գիլյոտինի և կախաղանի միջև։

... Ակնհայտ է, որ թունդ նիկոլական ընտրազանգվածին, որը ցանկացած պարագայում գնալու է ընտրությունների և ձայն տալու իր սիրելիին, պետք է միայն Նիկոլը։ Որպես երրորդ ուժ ներկայանալ փորձող ՀԱԿ-ին կարելի է նույն շարքում դնել մարուքյանական «Լուսավոր Հայաստանի», արմանբաբաջանյանական ինչ-որ ուժերի, նույնիսկ ծառուկյանական «Բարգավաճ Հայաստանի» հետ։ Չէ՞ որ ընդդիմադիր կոչեցյալ խորհրդարանական երկու կուսակցությունները, որոնք համաձայնեցին ընտրությունների գնալ Փաշինյանի պայմաններով, նույնպես մատուցում են իրենց իբրև ինչ-որ այլընտրանք, իսկ Փաշինյանի հետ իրենց պայմանավորվածությունը՝ իբրև փրկարար քայլ։ Իրականում այդ բոլոր «փրկիչների» և «երրորդ ուժերի» նպատակը, որոնք ակնկալում են ձայներ ստանալ՝ հանդես գալով բացառապես Նիկոլի դեմ, շատ պարզ է. ձայներ պոկել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» երկու ուժեղ դաշինքներից, այդ թվում՝ դեռ չկողմնորոշված ընտրազանգվածի զգալի թվի ձայները։ Իսկ հետո ո՜վ գիտե, թե ում հետ կոոպերատիվ հիմունքներով կմիավորվեն այդ «փրկիչներն» ու «երրորդ ուժերը» կառավարության կազմում…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։