Последние новости

ԱՏՈՄՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԵՎԻ, ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԸՆԴԴԵՄ ՈՌՈԳՄԱՆ

Փաշինյանի կառավարությունը ամբողջ «ականադաշտ» է տեղադրել էներգետիկայի ոլորտում

Բազմաթիվ փորձագետներ համարում են, որ Հայաստանը կանգնած է էներգետիկ նոր ճգնաժամի շեմին։ Իշխանության դիլետանտ քաղաքականությունն այդ կարևորագույն ոլորտում այսօր հանգեցրել է նրան, որ աննախադեպ աճել է ամենաթանկարժեք՝ ջերմային էներգարտադրության բաժինը։

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2021 թվականի հունվար-մայիս ամիսներին ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունն ընդհանուր ծավալի մեջ կազմել է 48,8%, այսինքն մեր երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի գրեթե կեսը ամենաթանկարժեքն է: Այս պայմաններում հարկ է եղել նույնիսկ դադարեցնել պարտքեր կուտակած «Հրազդան-5» ՋԷԿ-ի աշխատանքը, որը պատկանում է «Գազպրոմ»-ին։ Բացի այդ, իշխանության գալուց հետո Փաշինյանի աշխատակազմն ամեն կերպ ձգձգել է Երևանի ՋԷԿ-ի նոր, ավելի խնայողական բլոկի շինարարության շարունակումը, որը վաղուց պետք է ավարտված լիներ։

Նշված գրեթե ողջ ժամանակահատվածում գործել է Հայկական ԱԷԿ-ը, որը լոկ մայիսի 15-ին է կանգնեցվել ՊՆՎ-ի (պլանային նախազգուշական վերանորոգման) 141 օր ժամկետով: Այդուհանդերձ համեմատաբար էժան ատոմային էներգիայի բաժինը այս տարվա 5 ամիսների ընթացքում կազմել է ծայրահեղ համեստ 21,5%:

Ընդհանրապես ՀԱԷԿ-ի հարցում Հայաստանի դիրքորոշումը զգուշավոր ու խուսափողական է թվում։ Հայտնի է, որ Հայաստանի ու Եվրամիության միջև բանակցությունների արդյունքում և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի համաձայն հստակ ձևակերպված է, որ Երևանը պետք է մշակի ԱԷԿ-ի ապամոնտաժման ճանապարհային քարտեզ: Հասկանալի է նաև, որ դրա համար որոշակի ժամանակ է պետք, և ակնհայտ է, որ ԱԷԿ-ը որոշակի պահի պետք է դադարի աշխատել։ Իսկ առայժմ «Ռոսատոմ»-ի կառույցների կողմից իրականացվում է էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2026 թվական երկարաձգելու ծրագիր։ Միջոցները, ինչպես արդեն նշվել է, հատկացրել է Ռուսաստանը՝ 270 մլն դոլար վարկի և 30 մլն դոլար դրամաշնորհի տեսքով, սակայն Փաշինյանի կառավարությունը կարողացել է այդ հարցում նույնպես մտցնել իր «նրբերանգը»՝ հրաժարվելով այդ գումարի մի մասից և դնելով այդ բեռը պետբյուջեի վրա։

Ակնհայտ է, որ Երևանում ժամանակ են ձգում, առայժմ լուծում չունենալով ՀԱԷԿ-ի հնարավոր այլընտրանքի հարցում։ Դե, հո չի՞ կարելի լուրջ համարել ատոմային հզորությունները վերականգնվող էներգիայի աղբյուրներով փոխարինելու գաղափարը։ Արևի, քամու և երկրաջերմային էներգիայի վրա, իհարկե, կարելի է մտասևեռվել, բայց ախր ոչ այդ աստիճան: Այդպիսի էլեկտրաէներգիայի սակագները բազմապատիկ կգերազանցեն ատոմային էներգիայի արտադրության ինքնարժեքը, ինչպես նաև՝ հիդրոէներգիայի, որը Հայաստանի պայմաններում մեծամասամբ զսպում է էլեկտրաէներգիայի սակագների աճը վերջնական սպառողների համար, իսկ հենց նույն արևային էլեկտրակայանների կառուցման համար ներդրումների վերադարձը կրկին կպահանջի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում:

Այս տարվա 5 ամիսների ընթացքում Հայաստանում էներգարտադրման ընդհանուր կառուցվածքում ՎԷԱ-ի բաժինը կազմել է ընդամենը 1,2%։ Իհարկե, Փաշինյանի կառավարության ծրագրերը, ինչպես միշտ, նապոլեոնյան են, բայց մենք հո գիտենք, թե ինչ վախճան են ունեցել համանման նախկին նախագծերը։ Էներգետիկայի նախարարության բացակայության պայմաններում (իշխանությունների ևս մեկ տխմար քմահաճույքը) կառավարությունն այդպես էլ չկարողացավ 3 տարվա ընթացքում ավարտել Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման նախկին իշխանությունների հեռանկարային ծրագիրը, որը թույլ կտար կտրուկ, մինչև 3-4 անգամ ավելացնել իրանական գազի հետ մեր էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները։

Դեռ նոր է սկսվել սկսվել Գեղարքունիքի մարզում 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արդյունաբերական նշանակության արևային ֆոտովոլտային կայանի շինարարությունը. նույնպես նախկին իշխանություններից ժառանգած նախագիծ։ Իսկ այսօր իշխանությունները շեփորում են մինչև 2025 թվականը Թալինի և Դաշտադեմի (Արագածոտն) մերձակայքում 200 ՄՎտ հզորությամբ ևս մեկ՝ «Այգ-1» հելիոկայանը կառուցելու մասին։ 174 մլն դոլար արժողությամբ նախագիծը 85%-ով պատկանում է Արաբական Միացյալ Էմիրությունների Masdar կորպորացիային, իսկ մնացած 15%-ով՝ Հայաստանի ազգային շահերի հիմնադրամին (ANIF ), այսինքն՝ պետությանը։ Հիմնադրամի ղեկավար Դավիթ Փափազյանը վստահ է, թե այդ նախագծի իրականացումը կնպաստի էլեկտրաէներգիայի սակագների նվազեցմանը, ինչը, կներեք, անհեթեթություն է:

Պետք է ասել, որ Հայաստանում արեգակնային էներգետիկայի զարգացման լայն հեռանկարները բացել են, այդ թվում՝ օրենսդրական ճանապարհով, կրկին իսկ նախկին իշխանությունները, առաջին հերթին՝ իրավական այն դրույթի ընդունմամբ, որ պետությունը 20 տարի ժամկետով երաշխավորում է ամբողջությամբ գնել արևային էլեկտրակայանի արտադրած էներգիան։ Բայց չէ՞ որ «Մասրիկ-1»-ը կարելի էր ավարտել Փաշինյանի թիմի իշխանավարման 3 տարվա ընթացքում։ Եվ ինչո՞ւ պիտի հիմա հավատանք, թե «Այգ-1»-ը կառուցված է լինելու 2025 թվականին։

Մինչդեռ կառավարության ռազմավարական ծրագրում նախատեսվում է մինչև 2030 թվականը էներգարտադրության ընդհանուր ծավալի մեջ հասցնել արևային էլեկտրաէներգետիկայի մասնաբաժինը 15%-ի կամ մինչև 1000 ՄՎտ-ի: Ավաղ, դրան քչերն են հավատում, և հաշվի առնելով վերոնշյալ ամենը՝ բնավ ոչ առանց հիմքերի։

Եվ վերջապես՝ միանգամայն ընդունելի արժեք ունեցող հիդրոէներգետիկայի մասին։ Սույն թվականի 5 ամիսների ընթացքում ՀԷԿ-երը սաստիկ զիջել են ՋԷԿ-երին, արտադրելով էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի լոկ 28,5%։ Բայց այստեղ էլ «հեղափոխական» իշխանությունը հաջողացրել է այնպիսի «ականներ» տեղադրել, որ էներգետիկ ճգնաժամն անխուսափելի է թվում։

Նախ՝ Արցախում անփառունակ պատերազմի արդյունքում կորցնելով էժան հիդրոէներգետիկայի զգալի հզորություններ, այսօր մենք արդեն էլեկտրաէներգիա ենք գնում Վրաստանից։ Ինչպես որ ժամանակին իրենք էին գնում դա մեզանից։ Երկրորդ՝ Փաշինյանի իշխանությունը անասելի ուժգնացրել է վարչական ճնշումը բազմաթիվ ՀԷԿ-երի նկատմամբ, հատկապես նրանց, որոնք ինչ-որ կերպ կապված են «նախկինների» հետ։ Եվ վերջապես՝ երրորդ. իշխանությունների քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այսօր մեզ կանգնեցրել են երկընտրանքի առջև. կա՛մ՝ ջուր, կա՛մ էլեկտրաէներգիա։

Բանն այն է, որ գյուղատնտեսական աշխատանքների թեժ շրջանում ոռոգման ջրի պահանջարկի ավելացման հետ մեկտեղ հասունանում է նաև հիդրոէներգետիկայի խնդիրը։ Դա վերջերս խոստովանեց նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, որը, ըստ երևույթին, մինչ այս պահը կարծում էր, թե երկրում առկա բոլոր խնդիրները կարելի է լուծել ասֆալտապատումով։ Իրականությունը փոքր-ինչ ավելի լայն գտնվեց, քան բարձրաստիճան պաշտոնյաների ճակատները։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • БЕЗ УДОБНОЙ ЛОГИСТИКИ, МОЩНОГО АТОМА И ПРОИЗВОДСТВА
      2024-04-24 12:39

      Тюркский тандем пытается лишить Армению экономических перспектив          Пока наши глупые пацифисты кромсают страну, тюркский тандем усиленно работает вдолгую, стараясь лишить Армению также всяческих перспектив экономического развития в будущем, превратив ее в лучшем случае в малозначимую территорию без каких-либо серьезных производств. Эту политику Азербайджан проводит давно - еще когда Арцах был наш. К примеру, стоило в свое время властям Армении взяться за работы по восстановлению Ванадзорского химкомплекса и выпуску карбамида и удобрений, как тут же в пригороде Баку построили крупное аналогичное производство с тем, чтобы блокировать, пусть и демпинговыми ценами, экспорт армянской продукции. Ничего в этом плане не изменилось и сегодня…

    • ДЕРЖИ (ВТОРОЙ) КАРМАН ШИРЕ
      2024-04-23 10:56

      Добросовестность граждан и правительства должна быть взаимной С начала года по сей день в балансе бюджета зарегистрирован профицит в 3,8 млрд драмов из-за перевыполнения бюджета в январе, - говорится в обзоре Всемирного банка Armenia Monthly Economic Update - April 2024. Однако, как отмечается в исследовании, "в феврале 2024 года зафиксирован дефицит бюджета в 64,9 млрд драмов". Эти сведения подоспели аккурат ко Дню налогоплательщика, который в Армении отмечается уже третий год подряд…

    • НАЛОГОВИК, В ОТЛИЧИЕ ОТ ПОЧТАЛЬОНА, НЕ СТУЧИТСЯ ДВАЖДЫ
      2024-04-22 10:54

      Трудовые мигранты несут потери в ожидании, когда власти соизволят вернуть их деньги Эта история началась 2,5 месяца назад, когда "ГА" обнародовал статью "Выходи строиться. Почему с гастарбайтеров тянут деньги в госбюджет Армении" (02.02.2024 г.) о том, как тысячи наших трудовых мигрантов стали получать от Комитета госдоходов РА уведомления о налоговых задолженностях за полученные еще в 2022 году за рубежом доходы. Граждане Армении выплатили в пору работы в той же России положенные там налоги - в частности, НДФЛ (налог на доходы физических лиц, аналогичный армянскому подоходному налогу) в размере 13%, но правительство Пашиняна потребовало от них выплатить также разницу между российским и армянским налогами (в 2022 году ставка подоходного налога в Армении равнялась 21%), то есть 8% от полученного вне Армении дохода…

    • ИГРА В КУБИКИ, или "НЕПОДКОВАННАЯ ЛОШАДЬ" ПАШИНЯНА
      2024-04-20 12:46

      В интервью Общественному телевидению Армении недавно назначенный министром высокотехнологической промышленности Мхитар Айрапетян (или, как его часто именует Пашинян, Айрапет Мхитарян) практически признал бесполезность запуска первого армянского космического спутника Armsat-1 - на деле не имеющего ничего общего с армянскими разработками 10-сантиметрового кубсата… 






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՌԱ՛Ջ ԴԵՊԻ... 1990-ԱԿԱՆՆԵ՞Ր
      2021-01-27 19:19

      Փաշինյանի կառավարությունը «հավաստագրում» է հին ծրագրերը՝ նորի անվան տակ Երեկ մայրաքաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում կրկին երկար ժամանակով անջատել են էլեկտրական հոսանքը: Դա տեղի է ունենում գնալով ավելի հաճախ, ավելի տևականորեն, երբեմն՝ օրական երկու անգամ։ Այդպես էլ երեկ. սկզբում մեկ ժամով «փորձարկեցին» ցերեկը, իսկ 19։30-ին արդեն ընդհանրապես անջատեցին էլեկտրամատակարարումը մի քանի ժամով։ 1-80 թեժ գծի օպերատորները տագնապած բնակիչների զանգերին չէին պատասխանում, և միայն հաջորդ օրվա առավոտյան բարեհաճեցին հայտնել, թե տեղի ունեցած մեծ վթարի պատճառով միայն գիշերն է հաջողվել վերականգնել էլեկտրասնուցումը…

    • ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՏԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է
      2019-07-12 07:12

      Էներգետիկ կոլլապս, տեխնոլոգիական աղետ, վերադարձ դեպի 90-ականներ, դիվերսիա, սաբոտաժ… Ինչպես ասես, որ չմեկնաբանվեց չորեքշաբթի օրը տեղի ունեցած խոշոր վթարը հայկական էներգետիկ ցանցում, որի արդյունքում երկրի տարածքի մոտ 70 տոկոսը հոսանքազրկվեց։ Ավելի ուշ, հոսանքի համընդհանուր անջատումից մեկ-երկու ժամ անց, իհարկե, ինչ-որ բան հայտնի դարձավ։