Последние новости

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՏԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է

Էներգետիկ կոլլապս, տեխնոլոգիական աղետ, վերադարձ դեպի 90-ականներ, դիվերսիա, սաբոտաժԻնչպես ասես, որ չմեկնաբանվեց չորեքշաբթի օրը տեղի ունեցած խոշոր վթարը հայկական էներգետիկ ցանցում, որի արդյունքում երկրի տարածքի մոտ 70 տոկոսը հոսանքազրկվեց։ Ավելի ուշ, հոսանքի համընդհանուր անջատումից մեկ-երկու ժամ անց, իհարկե, ինչ-որ բան հայտնի դարձավ։

Պարզվեց, որ խափանում է տեղի ունեցել ցանցում, կանգնեցվել են հոսանք արտադրող երկու խոշորագույն ձեռնարկությունները՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը և Երևանի ՋԷԿ-ը, տարբեր վարկածներ կան խափանման պատճառների վերաբերյալ, բայց դրանցից առավել հավանականն է վթարը իրանական ցանցում, որը սինքրոնացված է մեր ցանցի հետ։ Եվս մի քանի ժամ անց հանրապետության էներգամատակարարումը վերականգնվեց, և դրանով, կարելի է ասել, միջադեպը սպառվեց։ Սպառվելը՝ սպառվեց, բայց, ինչպես ասում են, նստվածքն այնուամենայնիվ մնաց։ Այդ նստվածքը տեսնելու համար վերադառնանք իրադարձությունների ժամանակագրությանը

Մոտավորապես կես ժամ անց այն բանից հետո, երբ ամենուրեք անջատվեց հոսանքը, մայրաքաղաքի փողոցներում ահռելի խցանումներ առաջացան չաշխատող լուսանցույցների պատճառով, իսկ մետրոյի վագոններում փակված մնացին ուղևորները, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի միջոցով հաղորդեց այն մասին, որ Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի ՋԵԿ-ի 5-րդ էներգաբլոկը անջատվել են էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարի պատճառով։ Փոխվարչապետից հետո բնակչությանը էներգետիկ ԱՊ-ի վերաբերյալ իրազեկելու գործին միացան առողջապահության նախարարը և կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարը։

«Երկրում առկա է էլեկտրաէներգիայի լուրջ դեֆիցիտ, խնդրում եմ առավելագույնս խնայողաբար օգտագործել այն, որպեսզի կարևորագույն հաստատություններին այն բավականացնի։ Անջատեք ավելորդ լույսերը, օդորակիչները և այլն»,- գրեց Facebook-ում Արսեն Թորոսյանը։ Իսկ Արայիկ Հարությունյանը հաղորդեց, որ կոչ է արել իր վերահսկած հաստատություններին նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի օգտագործումը և խորհուրդ է տվել նույնն անել բնակարաններում ու գրասենյակներում, անջատել ավելորդ լամպերը, օդորակիչները։ «Քաղաքացիական պատասխանատվությունը բոլորինս է»,- նշեց Հարությունյանը։

Եվս որոշ ժամանակ անց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոհաննիսյանը դարձյալ Facebook-ի միջոցով հաղորդեց, որ Հայկական ատոմակայանը ծրագրային անջատման ռեժիմում է, անջատված են Երևանի ՋԷԿ-ը և Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, աշխատում են միայն հիդրոէլեկտրակայանները, որոնք ապահովում են երկրի էներգիայի պահանջմունքի 30-40 տոկոսը։

Իհարկե, պետք է շնորհակալություն հայտնել նշյալ պաշտոնատար անձանց և քաղաքացիական ակտիվիստին՝ քաղաքացիների իրազեկման գործում ներդրած ավանդի համար։ Բայց այստեղ չի կարելի չնկատել մի հետաքրքիր նրբություն. ստեղծված իրավիճակի մասին առաջին մեկնաբանությունները հնչեցին բնավ ոչ էներգետիկ ոլորտում ամենաիրազեկ անձանց շուրթերից։ Նկատեք. փոխվարչապետ, առողջապահության նախարար, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, վերջապես, հասարակական կազմակերպության համակարգող։ Ահա այն գործիչների կազմը, որոնք առաջինը բացատրեցին համաքաղաքացիներին, թե ինչ է պատահել։

Այո, օբյեկտիվ հանգամանքների բերումով ԱՊ-ին արձագանքողների թվում, ավելի ճիշտ՝ ավանգարդում չկար վարչապետը, որի պարտականությունն է՝ լինել բոլոր, նույնիսկ ամենասպեցիֆիկ ոլորտներում ամենից լավատեղյակ պաշտոնյան։ Փաշինյանը զբաղված էր Տուսկով, բայց եթե անկեղծ, տվյալ գործընթացում նրան փոխարինեցին մարդիկ, որոնց հեղինակությունը էներգետիկ սպեցիֆիկայի առումով փոքր-ինչ կասկածելի է։ Էներգետիկ ֆորս-մաժորի վերաբերյալ թերևս միակ պրոֆեսիոնալ ու պատասխանատու արձագանքը դարձավ տարածքային կառավարման և ենթակառուցվածքի փոխնախարար Հակոբ Վարդանյանի մամլո ասուլիսը վթարից ժամեր անց, որը գործի իմացությամբ հաղորդեց էներգետիկ խնդիրների մասին։

Այժմ անդրադառնանք հենց այն նստվածքին, որ մնաց միջադեպը սպառվելուց հետո։ Ահա ուրեմն, այն երկրում, որտեղ էներգետիկան պետության ու նրա քաղաքացիների անվտանգության հետ անմիջականորեն կապված ռազմավարական ոլորտ է, տնտեսության լոկոմոտիվ հանդիսացող ոլորտ, էներգետիկայի նախարարություն չկա։ Չկա հատուկ էներգետիկ բաժանմունք կառավարության կառուցվածքում։ Սա անհեթեթություն է։ Ըստ էության, չորեքշաբթի օրը էներգահամակարգում տեղի ունեցած ԱՊ-ն որոշակի տեստ դարձավ կառավարության նոր կառուցվածքի համար, որում տեղ չի հատկացվել երկրի տնտեսության կարևորագույն բնագավառի առանձին կարգավորիչին։ Եվ այդ տեստը, գործադիր իշխանության նոր կառուցվածքի կենսունակության և արդյունավետության այդ փորձությունը ձախողվեց։ Իսկ չէ՞ որ «մութ» չորեքշաբթիից հետո էներգետիկ ոլորտը չդադարեց ռազմավարական լինելուց, այդպիսի և ավելի լուրջ ԱՊ-ներից մենք հետագայում էլ ապահովագրված չենք։ Եվ ի՞նչ։ Էներգետիկ ոլորտի պետական կարգավորումը դարձյալ խորհրդանշելու է Արսեն Թորոսյանի կամ Արայիկ Հարությունյանի դե՞մքը։ Թեև գուցե բախտներս բերի և հաջորդ հնարավոր «բլեքաութի» օրը վարչապետի հանդիպումների գրաֆիկը պակաս հագեցած լինի։

Մի քանի ամիս առաջ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը, արդարացնելով կառավարության նոր կառուցվածքի նախագիծը, հայտարարեց, որ դրա (կառուցվածքի) արդյունավետությունը նախորոշվել է ինտուիտիվ։ Դատելով ամենից, ինտուիցիան աչքաթող է արել ֆորս-մաժորային իրավիճակների հնարավորությունը, որում կարող են հայտնվել ռազմավարական, բայց ըստ էության անտերության մատնված բնագավառները

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НЕ ОТВЛЕКАЯСЬ НА «МЕЛОЧИ»
    2025-06-17 09:40

    Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

  • СОМНИТЕЛЬНОЕ ЦЕЛЕПОЛАГАНИЕ
    2025-06-12 09:40

    Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԱՏՈՄՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԵՎԻ, ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԸՆԴԴԵՄ ՈՌՈԳՄԱՆ
    2021-07-21 10:30

    Փաշինյանի կառավարությունը ամբողջ «ականադաշտ» է տեղադրել էներգետիկայի ոլորտում Բազմաթիվ փորձագետներ համարում են, որ Հայաստանը կանգնած է էներգետիկ նոր ճգնաժամի շեմին։ Իշխանության դիլետանտ քաղաքականությունն այդ կարևորագույն ոլորտում այսօր հանգեցրել է նրան, որ աննախադեպ աճել է ամենաթանկարժեք՝ ջերմային էներգարտադրության բաժինը։

  • ԱՌԱ՛Ջ ԴԵՊԻ... 1990-ԱԿԱՆՆԵ՞Ր
    2021-01-27 19:19

    Փաշինյանի կառավարությունը «հավաստագրում» է հին ծրագրերը՝ նորի անվան տակ Երեկ մայրաքաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում կրկին երկար ժամանակով անջատել են էլեկտրական հոսանքը: Դա տեղի է ունենում գնալով ավելի հաճախ, ավելի տևականորեն, երբեմն՝ օրական երկու անգամ։ Այդպես էլ երեկ. սկզբում մեկ ժամով «փորձարկեցին» ցերեկը, իսկ 19։30-ին արդեն ընդհանրապես անջատեցին էլեկտրամատակարարումը մի քանի ժամով։ 1-80 թեժ գծի օպերատորները տագնապած բնակիչների զանգերին չէին պատասխանում, և միայն հաջորդ օրվա առավոտյան բարեհաճեցին հայտնել, թե տեղի ունեցած մեծ վթարի պատճառով միայն գիշերն է հաջողվել վերականգնել էլեկտրասնուցումը…

  • Շիրակում երկրաշարժի ահը սրտում 114 վթարային շենք կա
    2019-09-12 10:49

    Շիրակի մարզում 114 բազմաբնակարան շենքեր վթարային են համարվում ու, չնայած այս հանգամանքին, վերջին անգամ մարզում 2003–ին են վթարայինների ամրակայման աշխատանքներ կատարվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Շիրակի մարզի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։

  • ԶԻՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼԻԲԵՐԱԼԱՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
    2019-07-09 07:35

    Նախնական տվյալներով,Վրաստանում ՃՏՊ-ի ենթարկված ավտոմեքենայում ուղևորների քանակը երեքով ավելին է եղել, քան թույլատրված է անվտանգության կանոններով, իսկ վարորդը քնել է ղեկին։ Այս մասին Facebook-ում գրել է Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հաղորդում է News.am-ը։