ԱՆՆԱԽԱԴԵՊ ՌԻՍԿԻ ԳՈՏՈՒՄ
Փետրվարի վերջին Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ իր հերթական զեկույցը, որը բնութագրում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ընթացիկ տարվա առաջին ամսում: Բառացիորեն բոլոր հիմնական բնութագրիչներով այս տարվա հունվարին աճ է գրանցվել նախորդ տարվա հունվարի համեմատ։ Ինքնագովազդի վրա սևեռված կառավարությունը, բնականաբար, հուսադրող միտումներ նշմարեց դրանում, թեև իրականում, եթե հաշվի առնենք գների տոտալ աճի ազդեցության գործոնը, ցանկացած լավատեսություն այս հարցում պետք է ցրվի վաղորդյան մշուշի պես։ Բայց հիմա խոսքն այդ մասին չէ։
Թերեվս, առանց կասկածի չնչին իսկ նշույլի այսօր կարելի է արձանագրել, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի նույնիսկ թվացյալ դրական ցուցանիշները մենք տեսնում ենք վերջին անգամ։ Դե, լավագույն դեպքում՝ նախավերջին. հնարավոր է, որ փետրվարի արդյունքների տվյալները նույնպես դրական լինեն: Իսկ հետո... Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայության հետևանքները կարող են պարզապես կործանարար լինել Հայաստանի տնտեսության համար։
Կան լավատեսներ, որոնք համարում են, թե ռուս-ուկրաինական պատերազմը և Ռուսաստանի վրա Արևմուտքի աննախադեպ պատժամիջոցային ճնշումը կնպաստի հայկական տնտեսության աշխուժացմանը։ Օրինակ, շատերը ենթադրում են, թե հիմա Հայաստան է հորդելու ռուս զբոսաշրջիկների ալիքը, որոնք զրկվել են Եվրոպայում հանգստանալու հնարավորությունից։ Առաջին հայացքից, իսկապես, ռուսաստանցիների համար մենք կարող ենք դառնալ այլընտրանքային հանգստավայր։ Սակայն դժվար թե այսօր Ռուսաստանի քաղաքացիներն առհասարակ մտածեն հանգստի մասին։ Նախ, երբ երկիրդ պատերազմի մեջ է, շատերը տուրիստական ճանապարհորդությունների տրամադրություն հաստատ չունեն։ Երկրորդ, պատժամիջոցային ճնշումն, անկասկած, մեծապես կազդի Ռուսաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, և ռուսաստանցիների մեծամասնության համար ուղևորությունների ծախսերը կդառնան պարզապես անհաղթահարելի: Ստիպված կլինեն զգալիորեն սահմանափակել ծախսերը։
Ինչևէ, ներկայիս խոսակցություններն այն մասին, թե ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակից, ներկայիս գլոբալ տնտեսական ճգնաժամից Հայաստանը կարող է տնտեսական ինչ-որ շահաբաժիններ քաղել, բացարձակապես տեղին չեն։ Չմոռանանք նաև այն մասին, որ Հայաստանի կառավարությունն ընդհանրապես և նամանավանդ ֆորսմաժորային իրավիճակներում կարողանում է միայն կորցնել։ Կկարողանա, ակնհայտորեն, նաև այս դեպքում։
Վերադառնանք մակրոտնտեսական ցուցանիշներին։ Ամենաէական աճն այս տարվա հունվարին (նախորդ տարվա հունվարի համեմատ) արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում։ Ներկրումն աճել է 53%-ով, իսկ արտահանումը՝ 65%-ով։ Իսկ հիմա ուշադրություն դարձնենք արտահանման ու ներմուծման հիմնական ուղղություններին։ Ահա ուրեմն, Ռուսաստանի Դաշնության տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության մեջ կազմում է մոտ 32%։ Նույն ցուցանիշը ԵՄ-ի մասով կազմում է 18%։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ հայկական արտաքին առևտրաշրջանառության 50%-ը ձևավորվում է այսօր հակամարտող կողմերի հաշվին։ Այսինքն մեր արտաքին առևտրաշրջանառության ուղիղ կեսն այս պահին գտնվում է աննախադեպ ռիսկի գոտում։ Անցնենք առաջ։ Ռուսական ռուբլու փոխարժեքի սաստիկ անկումը միանշանակ բացասական ազդեցություն կունենա հայկական արտահանման վրա, որի 28%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին։ Ըստ էության, հայկական արտահանման մեկ երրորդն այսօր վտանգված է հենց միայն ռուբլու փոխարժեքի անկման պատճառով։
Այս ամենը լոկ կաթիլ է այն լուրջ խնդիրների օվկիանոսում, որոնց Հայաստանը բախվում և բախվելու է հերթական գլոբալ տնտեսական ճգնաժամի համատեքստում, որում արդեն իսկ ապրում է աշխարհը։ Բնականաբար, նման աննախադեպ պայմաններում պետք է անցկացվի իրավիճակի լուրջ վերլուծություն և քայլեր ձեռնարկվեն՝ ուղղված Հայաստանի տնտեսությանը սպառնացող ռիսկերի նվազեցմանը։ Թերևս սա միակ բանն է, որով այսօր պետք է զբաղվի Հայաստանի կառավարությունն ընդհանրապես և նրա տնտեսական հատվածը՝ մասնավորապես։ Բայց… Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և էկոնոմիկայի նախարարության հումքային բաժնի պետ, առաջնային գյուղատնտեսական արտադրանքի վարչության ղեկավար Լևոն Տեր-Իսախանյանը երկօրյա այցով կմեկնեն Քաթար, հաղորդում է Sputnik Արմենիան: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:43
Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.
-
2025-05-22 09:50
Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.