ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԴԱՐՁԻˊՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ» ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ԹԻՄԵՐԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Կայացել է Ամերիաբանկի հայտարարած «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլը: Նախագծերի ներկայացումից և ժյուրիի խորհրդակցությունից հետո հայտարարվել են հաղթող թիմերի անունները:
Գլխավոր մրցանակը` 3 մլն դրամը, ստացել է «TakeAR» թիմը: 21-րդ դարում տեղեկատվության մեծ ծավալն ստիպում է այն ավելի արագ և հեշտ ստանալու միջոցների մասին մտածել։
«TakeAR» -ի նախագծի նպատակն է Հայաստանում դպրոցական կրթական համակարգը զինել լրացված իրականության (augmentedreality) և վիրտուալ իրականության (virtualreality) տեխնոլոգիաներով, ստեղծել առարկաների, թեմաների յուրացման հեշտ և արդյունավետ հնարավորություն։
Որպես գաղափարի մեկնարկ նախատեսվում էլրացված իրականության տեխնոլոգիայի միջոցով 9 ամսվա ընթացքում ստեղծել 8-րդ դասարանի կենսաբանության (մարդ-անատոմիա) դասագրքի վիրտուալլաբորատորիա` բջջային հավելվածի ձևով, որը կներառի 3D մոդելներ, 3D անիմացիաներ, թեմայիհակիրճձայնագրություն։
Ծրագիրը հաջող իրականացնելու դեպքում նույն տեխնոլոգիան կկիրառվի այլ դասագրքերի ու առարկաների համար` ավելացնելով նոր առարկաները նույն հավելվածում:
5 թիմ ստացել է խրախուսական մրցանակ՝ 100.000 դրամի չափով: Այդ թիմերն են՝
WWW World Without Waste-Աշխարհն առանց աղբի
Թիմն աշխատում է Սյունիքի մարզի սրտում` Կապան քաղաքում: Նպատակն է կանխարգելել բնության աղտոտումը եթե ոչ գլոբալ, ապա առնվազն տեղային մակարդակով: Այս նպատակով կազմակերպությունը մտադիր է այլ կազմակերպություններից և անհատներից հավաքել օգտագործված թուղթ և վերամշակել այն` արտադրելով այլ ապրանքներ (սկզբնական փուլում` անձեռոցիկներ):
Տեսկա
Նախագծի հիմնական նպատակը խելացի և նորարար լուծումներով հագեցած տեսակավորող աղբամանների տեղադրումն է Մասիս քաղաքում։ Խելացի աղբամանները կարողանալու են տեղեկատվություն փոխանցել քաղաքացիներին աղբի ճիշտ տեսակավորման մասին. սա կիրագործվի աղբամանների վրա պատկերված QR կոդերի միջոցով։
Քաղաքացիները QR կոդի միջոցով կանցնեն կայք և տեղեկատվություն կստանան, թե որ աղբըկարելի է տեսակավորել, որը՝ ոչ, որ աղբամանի մեջ կարող են գցել իրենց աղբը, և այլն։ Արդեն տեսակավորված աղբը նախատեսվում է վաճառել աղբ վերամշակող կազմակերպություններին։
Outvite
Outvite-ի առաքելությունն է մարդկանց ազատել ժամանցային միջոցառումների որոնման և պլանավորման ջանքերից՝ ստեղծելով հավելված, որտեղ ներկայացված կլինեն մոտակայքում գտնվող ժամանցի վայրերը:
Outvite-ը նախատեսված է`կրճատելուհամար այն ժամանակը, որը մարդիկ ծախսում են որոնման, վիճելու, պլանավորելու վրա, և ավելացնելու համար ժամանցը վայելելու ժամանակը: Ավելին, Ouvite-ը հնարավորություն է տալիս փոքր տեղային բիզնեսին գովազդել իր ընկերությունը մատչելի պայմաններով։
Հիպոկրատին հավատարիմ
Սա իր տեսակի մեջ յուրօրինակ և նորարարական նախագիծ է, որի հիմքը դրվել է դեռևս 2014 թվականին` «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից։
Նախագծի նպատակներն են` բարելավել մարդկանց կյանքի որակը, ցուցաբերել անվճար բժշկական օգնություն մարզերում, մի շարք հաստատություններում և այն վայրերում, որտեղ այն հասանելի չէ, կամ չկան համապատասխան հնարավորություններ։ Նախագիծը միտված է` ցուցաբերելու որակյալ օգնություն այնպիսի վայրերում, ինչպիսին են սահմանամերձ գյուղերը, մանկատները, ծերանոցները և այլ վայրերը, որտեղ կան բժշկական ծառայությունների անհասանելիությամբ, անհրաժեշտ տեխնիկայի, սանիտարահիգիենիկ և շենքային պայմանների բացակայությամբ պայմանավորված խնդիրներ։
Նախագիծը իր գործունեության ընթացքում հասցրել է լինել մի շարք մարզերի գյուղերում, քաղաքներում, տարբեր հաստատություններում և օգնություն ցուցաբերել բազում անձանց: Նախագծի մասնակիցները փորձառու և բարձր մասնագիտական և մարդկային արժեքների տեր բժիշկներ են, որոնք կամավոր հիմունքներով մասնակցում են բարեգործական այս այցերին:
THE LOVE FOR ECO GROWS
Թիմը ցանկանում էգեներացնել մի նախագիծ, որը Հայաստանն ավելի կանաչ կդարձնի, մասնավորապես` արտադրել էկո թղթից երկշերտ բաժակներ և ափսեներ,որոնց շերտերի միջև լցված կլինեն տարատեսակ բույսերի սերմեր։Երբ այսպիսի բաժակները կամ ափսեները ընկնեն հողի մեջ,դրանց բաղադրության մեջ եղած ստվարաթուղթը,որը հանդիսանալու է պարարտանյութ, որոշ ժամանակ հետո կքայքայվի ամբողջությամբ,իսկ սերմերը ծիլ կտան ընկած տեղում։
Այսպիսի բաժակները ամբողջությամբ կկատարեն ըմպելիքը ավելի երկար սառը կամ տաք պահելու ֆունկցիան,քանի որ ստվարաթուղթը նվազագույնի կհասցնի ջերմության կորուստը։Ինչ վերաբերում է սերմերիին,դրանք լիովին հերմետիկ փակված են լինելու ստվարաթղթի շերտերով,որոնք թույլ չեն տա որևէ համի կամ հոտի առկայություն։
Յուրաքանչյուր արտադրանքի վրա գրված կլինի,թե ներսում կոնկրետ որ ծաղկի կամ բույսի սերմն է,և գնորդն ինքը կարող է ընտրություն կատարել։
«Ամերիաբանկ»-ը դինամիկ զարգացող ունիվերսալ բանկ է Հայաստանում և դասվում է երկրի ամենախոշոր և կայուն ֆինանսական հաստատությունների շարքին։ 2021թ. գործունեության արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով` ակտիվներով, պարտավորություններով, վարկային պորտֆելով, կապիտալով և զուտ շահույթով: Բանկը տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների մեծ փաթեթ` հստակ շեշտադրում կատարելով թվային պրոդուկտների վրա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-08 09:32
МИД Армении отреагировал на запрос Sputnik Армения о том, обращался ли Ереван к премьеру Словакии Роберту Фицо в ходе его визита в Армению за разъяснениями по поводу скандальных заявлений министра обороны этой страны и продажи оружия Азербайджану.
-
2025-07-08 09:30
Не представляю, кто поверит «обоснованиям» премьер-министра, кроме нескольких его преданных соратников. Очевидно, что Пашинян пытается придать какую-то правовую логику тем беззакониям, которые уже совершены (например, арест защищавшего Церковь Самвела Карапетяна) и которые планируются.
-
2025-07-08 09:28
Замглавы МИД России Михаил Галузин в беседе с послом Армении Гургеном Арсеняном довел до него позицию о необходимости поддержания в Армении конструктивного информационного фона о России, а также "сверил часы" с ним по поводу будущих контактов Москвы и Еревана, сообщил российский МИД.
-
2025-07-08 09:25
Администрация президента США Дональда Трампа исключила из списка террористических организаций «Хайят Тахрир аш-Шам» (возглавляет президент Сирии Ахмед аль-Шараа).
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-08 08:39
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։
-
2025-06-23 18:39
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
-
2025-06-23 08:48
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։
-
2025-06-17 08:50
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։