ՌԻՍԿ՝ ԸՍՏ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ
Սյունիքի մարզպետարանը հայտարարել է Կապան քաղաքի օդանավակայանից դեպի Երևան թռիչքների ժամանակացույցը:
Թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից՝ ժամը 08:00-ին, Կապանից՝ 10: 00-ին: Տոմսերի արժեքը սկսվում է 20 հազար դրամից: Տոմսերի ամրագրման հարցերով կարող եք դիմել «Ատլանտիս» ընկերությանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Երեվանից Կապանի «Սյունիք» օդանավակայան էր ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օգոստոսի 17-ի լույս 18-ի գիշերը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտնեց, որ անհայտ անձը ադրբեջանական կողմից կրակել է օդանավակայանի ուղղությամբ: Օգոստոսի 19-ին մեկ այլ չվերթով Կապան ժամանեցին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Օգոստոսի 18-ին Ադրբեջանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Զիյաֆետ Ասկերովը հայտարարեց, որ Կապանի օդանավակայանը չի կարող շահագործվել, քանի որ դրա համար Հայաստանը «չունի համաձայնագիր Ադրբեջանի հետ» և, բացի այդ, այն մոտ է գտնվում ադրբեջանական սահմանային դիրքերին: Այս հայտարարությանը պատասխանեց Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ նշելով, որ թռիչքի երթուղին դուրս չի գալիս երկրի օդային տարածքից: Այս դեպքում, միջազգային իրավունքի համաձայն, երկրի իշխանությունները պարտավոր չեն համաձայնեցնել իրենց թռիչքները հարևանների հետ: Հարևան երկրին հնարավոր է ծանուցել, եթե թռիչքները տեղի են ունենում նրա սահմանին մոտ, և այդօրինակ բոլոր դեպքերում Հայաստանի ավիացիոն իշխանությունները տվել են նման ծանուցումներ, հստակեցրել է կոմիտեն, հաղորդում է Sputnik Արմենիան։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, լավ է, որ տասնամյակների պարապուրդից հետո Կապանի օդանավակայանը կրկին սկսում է աշխատել։ Իհարկե, լավ է, որ այսուհետ գործում է Երևան-Կապան-Երևան կանոնավոր ավիաչվերթ։ Բայց, փաստորեն, բաց է մնում նման թռիչքների անվտանգության հարցը։ Ադրբեջանական կողմը գնդակոծում է օդանավակայանը, պետական մակարդակով հայտարարում, թե իր համար անընդունելի է այդ երթուղու գործարկումը, ինչին ի պատասխան հայկական կողմն ընդամենը արդարանում է ՔԱԿ-ի հաղորդագրությամբ, որ ինքնաթիռը, կատարելով այդ չվերթը, դուրս չի գալիս ՀՀ օդային տարածքի սահմաններից։ Եվ վերջ։ Ահա, ըստ էության, Երևանի ողջ արձագանքը ստեղծված իրավիճակին։ Այս պայմաններում և՛ ինքնաթիռների անձնակազմերը, և՛ ուղևորները նման են կամիկաձեների, որոնք չունենալով անվտանգության որևէ երաշխիք՝ մահացու ռիսկի են ենթարկում իրենց: Ընդ որում՝ պարբերաբար, ըստ չվացուցակի։
Ասենք, անհեթեթ պատկեր է ուրվագծվում ոչ միայն այդ պատճառով։ Բանն այն է, որ մինչ ադրբեջանական կողմը գնդակոծում է հայկական օդանավակայանը, մինչ ադրբեջանցի պատգամավորները լկտիանում են այն աստիճան, որ ամենայն լրջությամբ հայտարարում են, թե Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող օդանավակայանը չպետք է շահագործվի, Հայաստանի օդային տարածքը հանգիստ ակոսում են Բաքու-Նախիջևան չվերթներ իրականացնող ադրբեջանական ինքնաթիռները: Դրանք հանգիստ թռչում են 2021 թվականից ի վեր։
2021 թվականի հոկտեմբերին «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը հանդես եկավ հաղորդագրությամբ, որում նշվում էր, որ հոկտեմբերի 6-ից դա (AZAL ավիաընկերությունը) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը Բաքվից Նախիջևան ուղևորատար չվերթներ իրականացնելու համար։ Հաղորդագրության մեջ նշվում էր, որ դա «ցույց է տալիս Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչը բխում է սահմանակից բոլոր երկրների շահերից»:
Մեկ տարուց քիչ անց՝ 2022 թվականի դեկտեմբերին, «տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վճռական պատրաստակամությունը» հանգեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը և Արցախի շրջափակմանը։ Եվ ահա այսօր նույն «վճռական պատրաստակամությամբ» ադրբեջանական կողմը փորձում է խոչընդոտել օդային հաղորդակցությանը արդեն Հայաստանի օդային տարածքում:
Նշենք, որ պաշտոնական Երևանը, տալով հայկական օդային տարածքով ադրբեջանական ինքնաթիռների թռիչքների թույլտվությունը, ներկայացնում էր դա իբրև բարի կամքի մի այդպիսի քայլ։ Եվ ահա մինչ օրս այդ «բարի կամքը» մնում է ուժի մեջ, ինչն ուղղակի արտառոց է Արցախի պաշարման, հայկական օդանավակայանի գնդակոծման, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման, ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայկական դիրքերի ու բնակավայրերի կանոնավոր գնդակոծման խորապատկերին։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը՝ Հայաստանի ղեկավարության միակողմանի «բարի կամքը» սպառելու համար։ Էլ ի՞նչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի AZAL-ը դադարի թռչել հայկական երկնքում։ Ի դեպ, փաստ չէ, թե Բաքու-Նախիջևան երթուղով միայն ուղևորներ են տեղափոխում։
Վերադառնալով Կապանի օդանավակայանի և Երևան-Կապան-Երևան չվերթի հարցին՝ արժե ուշադրության առնել ևս մեկ պատմություն: Համանման պատմություն տեղի ունեցավ նաև Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի պարագայում։ Ադրբեջանցիները ճիշտ նույն կերպ գնդակոծում էին օբյեկտը մի քանի շաբաթ շարունակ, հետո մոգոնեցին Ադրբեջանին սպառնացող էկոլոգիական վտանգը, որն իբր բխում է նման ձեռնարկությունից։ Հայկական կողմը ճիշտ նույն կերպ սկսեց արդարանալ և բացատրել, որ բնապահպանական մտավախոթյունները անհիմն են։ Արդարանալ՝ ճիշտ այնպես, ինչպես այսօր արդարանում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն՝ խոսելով այն մասին, որ հայկական ինքնաթիռները դուրս չեն գալիս ՀՀ օդային տարածքից։
Ավաղ, արդեն մի քանի տարի շարունակ Բաքուն լկտիաբար թելադրում է իր կամքը Երևանին։ Դա անհնար կլիներ, եթե հայկական իշխանությունը թշնամու հանդեպ «բարի կամքի» փոխարեն ունենար սովորական սեփական կամք։ Եվ հայկական շահերը պաշտպանելու ցանկություն։ Իսկ այսպես… Հայաստանի օդային տարածքը շարունակում են ակոսել ադրբեջանական ինքնաթիռները, իսկ հայկական ինքնաթիռները հենց հայկական օդային տարածքում հանգիստ թռչել չեն կարող։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 10:17
Министр финансов Армении Ваге Ованнисян в качестве причины спада числа туристов и денежных переводов в Армении в 2024 году указал фактор России, передает АРКА. По данным Армстата, число иностранных туристов, посетивших Армению в 2024 году, составило 2 208 179, уменьшившись на 4,7%. «Это в основном было обусловлено снижением количества туристов из России», - сказал Ованнисян в среду в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, большой приток российских граждан в Армению в 2022-2023 годах носил временный характер. Глава Минфина также отметил, что спаду притока некоммерческих денежных переводов на 34,8% во многом негативно способствовало сокращение переводов из России на 52,8%. «Эти факторы последовательно возвращаются к своим естественным уровням», - сказал Ованнисян.
-
2025-06-06 09:36
В Армении люди живут лучше, учитывая инфляцию, их уровень жизни вырос примерно на 50%, — заявил премьер-министр Никол Пашинян в парламенте, передает Aysor.am. «Однако это, конечно, не значит, что люди довольны своей жизнью в Армении», — отметил он. По словам Пашиняна, люди хотят жить лучше, потому что видят, что в сегодняшней Армении это возможно. «Это очень важный факт, но мы считаем, что улучшения пока недостаточно, чтобы быть полностью удовлетворёнными уровнем жизни, поэтому наша задача — обеспечить удовлетворённость, что является масштабной проблемой», — сказал он. Также премьер-министр подчеркнул, что удовлетворённость жизнью тесно связана с государственным бюджетом.
-
2025-06-05 10:04
Ужесточенные санкции в отношении России, в том числе за счет применения рестрикций против третьих стран, готовы, необходимо лишь утвердить соответствующий законопроект в Конгрессе США и получить одобрение президента Дональда Трампа. Об этом заявил спецпосланник американского лидера по Украине Кит Келлог, передает ТАСС.
-
2025-06-04 10:09
Благодаря бдительности инспекторов отдела пограничного контроля Гогаван-Привольное Инспекционного органа безопасности продуктов питания на пограничном пункте пропуска Гогаван был выявлен и приостановлен ввоз в Армению живых животных неизвестного происхождения, сообщает пресс-служба регулятора, передает АРКА. Проверка сопроводительных документов партии перевозимых животных, в частности ветеринарных сертификатов, вызвала подозрения в том, что они фальшивые. Россельхознадзор подтвердил, что никаких документов на данную партию телят (205 голов) структура не предоставляла. В ведомстве указали, что непосредственной функцией регулятора является проверка сопроводительных документов всех импортируемых и экспортируемых животных: животные неизвестного происхождения подлежат возврату или уничтожению. Особенно с учетом официально подтвержденных фактов вспышки ящура SAT2 в соседних странах ввоз любой партии животных неизвестного происхождения в Армению будет приостановлен.