ԻՍԿ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱԽՐ Ո՞ՒՐ Է
Վերջերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շվեյցարական RTS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հաղորդեց այն մասին, թե ինչով է պատրաստվում զբաղվել, երբ ավարտի իր առաքելությունը որպես կառավարության ղեկավար։
«Ես ինձ համարում եմ ժողովրդի ծառա։ Քանի դեռ ժողովուրդը գոհ է, ես կշարունակեմ առաքելությունս։ Հենց ժողովուրդը որոշի ինձ հեռացնել այդ պաշտոնից, ես, ամենայն հավանականությամբ, կվերադառնամ լրագրությանը կամ գրքեր կգրեմ»,- նշեց հայկական կառավարության ղեկավարը, ինչպես հաղորդել է «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությունը։
Բայց անհնար է լռության մատնել. Նիկոլ Փաշինյանը բնավ առաջին անգամ չէ, որ խոսում է այն մասին, թե կհեռանա վարչապետի պաշտոնից այն պահին, երբ ժողովուրդն իրեն խնդրի դա անել։ Դե, նախ՝ սովորաբար ժողովուրդը նման դեպքերում ոչ թե խնդրում է, այլ պահանջում, և ամենևին ոչ միշտ «թավշե» ձևով։ Երկրորդ՝ մի տեսակ չափազանց հուզավառ և բառիս ուղղակի իմաստով խոստումնալից էր Փաշինյանի իշխանության գալը, որպեսզի ժողովրդական հիասթափության ալիքը թույլ տա նրան հանգիստ հեռանալ ու զբաղվել գրոց-մրոցով։ Երրորդ՝ առհասարակ առաքելություն կատարելը ենթադրում է արդյունքի ձեռքբերում, իսկ նպատակի կես ճանապարհից հեռանալը, նույնիսկ ժողովրդի ցանկությամբ, նշանակում է չկատարել առաքելությունը և խուսափել պատասխանատվությունից։
Իհարկե, կարելի է կռահել, թե խնդիրների ինչ ահռելի բեռ է այսօր ճնշում վարչապետին։ Գործնականում անտանելի բեռ, որը ստիպում է գնալով ավելի հաճախ մտորել լրագրությանը վերադառնալու մասին։ Բայց ոչ, ինչպես ասում են, բարի եղեք… Ի վերջո, իշխանության գալը արտաքնոց մտնել չէ։
Ասենք, խոսքը հիմա այդ մասին չէ։ Խոսքը Փաշինյանի բանաձևի գլխավոր պարամետրի՝ ժողովրդի և նրա գոհունակության-դժգոհության մասին է։ Ահա ուրեմն, ըստ վարչապետի տրամաբանության, այսօր, երբ ինքը դեռ պետության ղեկին է, ժողովուրդը գոհ է դրանից (այլապես նա կհեռանար)։ Համապատասխանաբար, նրանք, ովքեր դժգոհ են, «ժողովուրդ չեն»։
«Ժողովուրդ չէ» քաղաքացիների խումբը, որը երկուշաբթի օրը բողոքի ակցիա անցկացրեց կառավարության շենքի առջև՝ պետհաստատությունների աշխատակիցներին որպես պարգևավճարներ տրված միջոցները բյուջե վերադարձնելու պահանջով։ Նրանք դժգոհ են… Այն բանից, որ հարկատուների փողերը փոշիացվում են։
«Ժողովուրդ չէ» շրջանային վարչակազմերի աշխատակիցների մոտ 30%-ը, որոնք կհեռացվեն աշխատանքից, ինչի մասին օրերս հաղորդել է Հայաստանի տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ Նրանք դժգոհ են… Այն բանից, որ մնալու են գործազուրկ։
«Ժողովուրդ չեն» տաքսու վարորդները, որոնք բողոքի ակցիա անցկացրեցին քաղաքապետարանի մոտ, պահանջելով Երևանի քաղաքապետի հրաժարականը։ Նրանք դժգոհ են… Այն բանից, որ քաղաքում չկան տաքսու կայանատեղեր, և իրենք մշտապես տուգանվում են Ճանապարհային ոստիկանության կողմից։
«Ժողովուրդ չեն» նրանք, ովքեր ներկրել են աջակողմյան ղեկով մեքենաներ, որոնք կանգնած են մնացել Բագրատաշենի հսկիչ անցակետում։ Նրանք դժգոհ են… Այն բանից, որ մեքենաները խլելով իրենց «կուլակաթափ» են անում, իսկ այդ մեքենաների մաքսազերծման խնդիրը ոչ մի կերպ լուծում չի գտնում։
«Ոչ ժողովուրդ» կա նաև բուն իշխանությունում։ Օրինակ, պատգամավոր Էդգար Առաքելյանը՝ կառավարող «իմ քայլը» դաշինքից։ Նա դժգոհ է… Այն բանից, որ Պաշտպանության նախարարությունը հասարակայնությունից թաքցնում է տեղեկատվությունը զոհերի և վիրավորների մասին։ Այն բանից, որ քննադատական կարծիքների, ֆեյսբուքյան գրառումների համար կանչում են ոստիկանության բաժիններ կամ պետերի աշխատասենյակներ։ Այն բանից, որ հացադուլի արդյունքում մահանում են ձերբակալվածներ։
Իսկ բացի այդ, «ոչ ժողովուրդը» լքում է երկիրն ու փոխադրում փողերն արտասահման։ Այսպես, անցած տարի դրամական միջոցների արտահոսքը Հայաստանից կազմել է մոտ 200 միլիոն դոլար։ Համաձայնեք, եթե մարդիկ գոհ լինեին, արտասահման չէին փոխադրի կապիտալը, ներդրումներ կանեին այստեղ։ Այսպես, անցած տարի երկիրը լքել է 7 հազար մարդ։ Համաձայնեք, եթե գոհ լինեին, ապրելու և աշխատելու կմնային հայրենիքում։
Հաշվի առնելով Փաշինյանի բանաձևն ու այսօրվա իրողությունները, գնալով ավելի հաճախ և շատերն են ցանկանում հասկանալ. իսկ ժողովուրդն ախր ո՞ւր է։ Որտեղ և ով է այն ժողովուրդը, որը «գոհ» է։ Դատելով ամենից, նրան պետք է փնտրել իշխանական աշխատասենյակներում և պարգևավճարներ ստացած պաշտոնյաների միջավայրում։ Նրանք գոհ լինելու բան ունեն։ Այ նրանք հաստատ դեռևս չեն խնդրի Փաշինյանին վերադառնալ լրագրության…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 11:43
Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.
-
2025-05-22 09:50
Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-01-24 18:52
Ի՞նչ կնշանակե «Եղիսաբեթիչի» հրաժարականը: Նախազգուշացում հասարակությանը՝ մեզ սպասվող չափազանց լուրջ մարտահրավերների մասին։ Այլապես նա երբեք չէր հեռանա, այլ կշարունակեր հանգիստ նստած մնալ իր աթոռին՝ առանց լիազորությունների, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլը խախտում էր Սահմանադրությունը պատերազմից առաջ, ինչպես որ հանգիստ նստած էր պատերազմի ժամանակ, ինչպես որ հանգիստ նստած էր, երբ Նիկոլն անարգել հանձնում էր Հայաստանի դիրքերը պատերազմից հետո։ Իսկ հիմա հեռացավ։ Ի՞նչ ավելի լուրջ մարտահրավերներ են սպասվում Հայաստանին, քան այն, ինչի միջով մենք արդեն անցել ենք։
-
2021-04-02 08:54
Նիկոլ անունով բռնապետի իրավունքի ուժով 2018-ի նոյեմբերի 26-ին քարոզարշավի ժամանակ Սասուն Միքայելյանը Թալինում հայտարարեց. «Այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»։
-
2019-09-17 09:34
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի թեմայով ֆեյսբուքի իր էջում գրել է.
-
2019-09-17 09:24
Շատ մտահոգիչ է, որ ԱԱԾ տնօրենն իր հրաժարականի հայտարարության մեջ խոսում է անցավորի և մնայունի, գլխավորի և երկրորդականի մասին, կանգ առնելու և սթափվելու կոչ է անում, որովհետև խոսքը մի մարդու մասին է, որն ամբողջական պատկերացում ունի Հայաստանում անվտանգության համակարգի, պետության անվտանգային մարտահրավերների վերաբերյալ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀԿ քարտուղար Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով այսօր հրաժարական տված ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունը։