ԵՎ ԱՐՅՈՒՆԸ ՀԵՂՎԵՑ…
Ապրիլի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժեց առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի հայցն ընդդեմ Հայաստանի՝ 2008 թվականին տեղաշարժման ազատության իրավունքի սահմանափակման վերաբերյալ։ Ինչպես հայտնի է, ՄԻԵԴ ներկայացրած բողոքում նա պնդում էր, թե երկրի իրավապահ մարմինները 2008 թվականի մարտի 1-ին իր կողմնակիցների հանրահավաքի ուժային ցրման ընթացքում ապօրինաբար պահել են իրեն Երևանի Ազատության հրապարակում և տարել են տուն, որտեղ փաստացի պահել են տնային կալանքի տակ…
ՄԻԵԴ-ի որոշման մեջ բառացիորեն նշվում է, որ «դատարանը չի տիրապետել այդ փաստերը հաստատող համոզիչ և ոչ երկիմաստ ապացույցների»։ Ինչպես նաև ասվում է, որ դատարանը որոշում կայացնելիս առաջնորդվել է իրադարձությունների և «տնային կալանքի» մասին զեկույցներով, այդ թվում ԵԽ գլխավոր քարտուղարի, ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի և Human Right Watch կազմակերպության հաղորդումներով։ Մինչդեռ ըստ մյուս կողմի ցուցմունքների, նախկին նախագահն ինքն է համաձայնել նստել մեքենա և իր կամքով չի լքել տունը, քանի որ անվտանգության ծառայությունը չէր կարող նրան ուղեկցել։
Օպերայի մոտ տասնօրյա ապօրինի ակցիաների կազմակերպիչ Լ.Տեր-Պետրոսյանի տնային կալանքի մասին առասպելը մարտի 1-ից սկսեցին տարածել իր իսկ կողմնակիցները, և որոշ ժամանակ դա այն թզենու տերևն էր, որով նախագահական ընտրություններում տանուլ տված ձախողակը փորձում էր ծածկել իր ընկած հեղինակությունը, խուսափել մարտի 1-2-ին տեղի ունեցածի համար պատասխանատվությունից։
Մինչդեռ այն օրերի իրադարձությունների ականատեսները, որոնք գալիս էին հրապարակ, սեփական աչքով համոզվում էին ագրեսիայի աճող աստիճանի մեջ, ինչի մասին վկայում են հենց թեկուզ ձողերն ու մետաղե «ոզնիները» (հարմարանքներ ոստիկանների վրա նետելու համար), ոգելից խմիչքի դոզաները «գիշերվա վրանային հերթափոխի» համար։ Եվ վերջապես, մարտի լույս 1-ի գիշերը «Գլադիատոր» ֆիլմի «անվճար» ցուցադրումը հրապարակում։
Ոստիկանությունից տեղեկատվության արտահոսքի շնորհիվ (դրա համար ավելի ուշ դատապարտվեց ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյա) «գլադիատորները» նախազգուշացվեցին տասնօրյա ապօրինի զանգվածային ակցիան դադարեցնելու իշխանությունների մտադրության մասին և սվիններով (ավելի ճիշտ՝ մետաղաձողերով) ընդունեցին հրապարակն ազատելու ոստիկանության պահանջը։ Այդպես վաղ առավոտյան սկսվեց այն, ինչը հետո դառնալու էր «Մարտի 1» և հանգեցնելու տասը մարդու մահվան։ Կարելի՞ էր արդյոք այդ ամենը կանխել։
Իհարկե, այո։ Չէ՞ որ անհերքելի ապացույցներ կան, որ շատերն էին փորձում լիցքաթափել իրավիճակը, խելքի բերել արգելակները կորցրած միտինգավորների մի մասին։ Պայմանավորվեցին հանրահավաքը Մյասնիկյանի արձանից Մատենադարանի մոտ տեղափոխելու մասին։ Բայց ԼՏՊ-ի հանձնակատարը՝ ամբոխին կառավարող Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց նման հեռանկարին, բնականաբար՝ «տնային կալանքի» տակ գտնվող Լևոն Հակոբովիչի հրահանգով։
Գլխավոր գործող անձանց հեռախոսային խոսակցությունների ավելի ուշ հրապարակված գաղտնալսումները (գործի նյութերը) վկայում են, թե ինչպես էին նրանք բոլորն ուրախանում անկարգությունների ալիքի ահագնացման, տասնյակ մեքենաների հրկիզման ու խանութների թալանի առթիվ։ Ի դեպ, մի՞թե այդ ամենի մասին տեղյակ չէր հենց նույն ՄԻԵԴ-ը, եթե իր որոշման մեջ համարել է, որ «ոստիկանությունը չարդարացված ուժ է գործադրել ցուցարարներին ցրելու համար»։
Կրկին անդրադառնանք «կալանավորին»։ Մարտի 1-ի օրվա ողջ ընթացքում նրա պահվածքն ամենայն համոզչությամբ ցույց տվեց այն մարդու անպատկառ սուտը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ երդմնալից մեջբերում էր Չարենցի բանաստեղծությունը («Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի…»)։ Իսկ հարկ եղած պահին նա գերազանց թաքցրեց սեփական անձը «տնային կալանքի» տակ և այդ օրվանից ի վեր փորձում է տասը հոգու արյան մեղքը բարդել բոլորի վրա, բացի իրենից։
Պրն. Տեր-Պետրոսյանի պահվածքին ավելացնենք իր իսկ ասածը («Մարտի 1-ի գիշերը ես շատ հանգիստ քնել եմ…»), ավելացնենք նրա շողշողացող դեմքը մի քանի օր անց Սահմանադրական դատարանում բողոքը քննելիս, երբ զոհերի յոթօրեքն էլ դեռ չէին նշել։ Այդ ամենը չես վերանկարահանի, չես վերաշարադրի, չես ծաղկեցնի հուշագրություններում։
Վերջում մի հատված մեջբերեմ իմ «Զինանոցները լի են հարիֆներով» հոդվածից (2008թ. հունիսի 19).«Ինչո՞վ համալրեց իր գործունեությունը քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին։ Մտածե՞ց արդյոք այն մասին, որ հասարակության մի որոշ մասի գիտակցության մեջ 1998-ից ձևավորված «իմաստուն», զիջող (արյունահեղությունից խուսափելու համար) առաջնորդի մասին քաղաքական առասպելին փոխարինելու եկավ իրականությունը, որում սառնարյուն ցինիկը ոխակալությամբ սպասում է կուլիսների հետևում, թե երբ խելագարված ամբոխն ու նյարդայնացած իշխանությունը միմյանց արյուն կհեղեն։ Թե ով՝ ումը, կարևոր չէ։ Միայն թե՝ հնարավորինս շատ։ Եվ արյունը հեղվեց»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 09:33
Замечательная советская поэтесса Белла Ахмадулина уделяла в своем творчестве значительное место переводам, в числе которых были и произведения армянских классиков.
-
2025-04-30 09:19
2015 г. Главная тема месяца - 100-летие Геноцида армян. Все в основном крутится вокруг этой даты и реакции мира на преступление, оставшееся безнаказанным.
-
2025-04-10 10:04
...Еще 17 сентября 2023 года на выборах в Совет старейшин Еревана власти в более чем миллионной столице получили... 75 тысяч голосов, не без помощи "индийских сипаев" (иностранцев, имеющих право голоса на городских выборах). Но ереванцам было не до мэра... На помощь изворачивающимся в тисках позорного рейтинга "демократам" подоспел потомственный "интеллигент" Ильхам Алиев, атаковавший после 9-месячной блокады Арцах. Основное внимание переключилось туда, где горстка армян пыталась остановить натиск натовской Турции и фактически такого же натовского Азербайджана (это я России пытаюсь объяснить), призвавших под свои знамена террористические банды радикальных исламистов. Арцах пал, а в Ереване правящие силы, где кнутом, где пряником усадили в кресло мэра "своего".
-
2025-04-01 09:58
Доктор технических наук, главный научный сотрудник Центрального аэрогидродинамического института (ЦАГИ, Москва) Геннадий Ашотович Амирьянц внес значительный вклад в развитие исследований в аэромеханике, является автором более 100 научных трудов и 30 изобретений, сыгравших важную роль в обеспечении совершенства советских и российских самолетов. Параллельно ученый написал ряд книг об истории науки и техники.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։