Անանյան. Հարկային եկամուտները գերակատարվել են 63 մլրդ ՀՀ դրամով
2019 պետբյուջի մասին օրենքով հարկային եկամուտները պլանավորված էին 1 տրլն 403 մլն դրամ դրամ, այժմ այն 1 տրլն 407 մլն ՀՀ դրամ է, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով 2019 թ. առաջին կիսամյակում ՀՀ ՊԵԿ գործունեության հիմնական ցուցանիշները, ասաց կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը։
«Առաջին կիսամյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ, շուրջ 63 մլրդ ՀՀ դրամով կամ 9.6 %-ով այն գերակատարվել է», - տեղեկացրեց Անանյանը։
Նա նշեց, որ նախորդ տարվա համեմատ 24.7 տոկոսով ավելի բյուջետային եկամուտներ են ապահովվել։
Ներկայացնելով ՀԴՄ կտրոնների դինամիկան՝ ՊԵԿ նախագահն ասաց, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում տպվել է 196 մլն 183 հազար հատ կտրոն, որն ապահովվել է 831 մլրդ շրջանառություն։
«Կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ և դրանցով հայտարարագրվող շրջանառություններըի առումով ունենք ավելի քան 21 տոկոս աճ», - ասաց Դավիթ Անանյանը, տեղեկացնում է aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 21:30
Глава группы компаний "Ташир", российский бизнесмен армянского происхождения Самвел Карапетян выступил с официальным заявлением, распространенным пресс-службой компании.
-
2025-06-17 21:27
В России внимательно следят за ситуацией вокруг Карапетяна, которому в Ереване угрожают чуть ли не арестом под странными предлогами, сообщила официальный представитель МИД России Мария Захарова РИА Новости.
-
2025-06-17 21:20
Заявление Республиканской партии Армении
-
2025-06-17 20:33
Заявление члена Исполнительного органа Республиканской партии Армении Эдуарда Шармазанова.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-11-03 08:40
Բյուջետային համակարգի «ոսկե կանոնները» չեղարկվում են Ս.թ. նոյեմբերի 2-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին 2021 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումները: «Չենք կարող ասել, որ ռազմական դրությունը որևէ ազդեցություն չունեցավ տնտեսության կամ բյուջեի վրա: Իհարկե, բյուջետային մուտքերի վրա ազդեցություն ունեցավ ու կունենա: Այսպիսով, պետք է մտածենք պարտքի շեմի մասին: Կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, ինչպես նաև մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ», - ընդգծեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
-
2020-09-23 21:30
Դեռ անցած տարի, երբ քննարկվում էր ընթացիկ տարվա բյուջեն, երբ չկար ո՛չ համավարակը, ո՛չ դրա բացասական ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա, Հայաստանի կառավարությունը լուրջ փորձություններ էր ծրագրում 2020 թվականին հայոց գանձարանի համար:
-
2020-09-11 08:47
Հայաստանում հայտարարվել է նախագծման մրցույթ՝ հանրապետության Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն։ Նա պարզաբանել է, որ մասնագիտական հանձնաժողովը բաղկացած է 10 հոգուց, որոնք ներկայացնում են Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը և Ճարտարապետների պալատը: «Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը»,- պարզաբանել է նա:
-
2020-08-15 09:07
Դեռևս հուլիսի սկզբին Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ հարկային պարտավորությունների գանձման հետ կապված իրավիճակը մտահոգիչ է։ Եվ բացատրեց դա, բնականաբար, կորոնավիրուսային իրողությամբ և անկում ապրող տնտեսության վրա դրա ազդեցությամբ։ Մինչդեռ այսօր արդեն ակնհայտ է, որ իրավիճակն այդ առումով առավել քան տագնապալի է։ Բյուջեի եկամուտներն էապես կրճատվում են, հարկային եկամուտները՝ այդ թվում։ Ընդ որում բյուջետային միջոցները ծախսվում են, ըստ էության, առանց հաշվի առնելու մուտքերի կրճատման գործոնը։