ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ԵՎ ՆԱՂԱՇՅԱՆ ՍՈԼՈՒՇՆՍԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՕՆԼԱՅՆ ԲԻԶՆԵՍԻ ԽԹԱՆՄԱՆ ՆՈՐ ԼՈՒԾՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամերիաբանկը և Նաղաշյան Սոլուշնս ընկերությունը հանդես են գալիս համատեղ առաջարկով:
Այսուհետ բոլոր իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցներն, ովքեր ցանկանում են բացել օնլայն խանութ, կարող են ստանալ նախընտրելի դիզայնով պատրաստի լուծում` հագեցած Ամերիաբանկի vPOS (վիրտուալ POS տերմինալ) վճարային գործիքի արագ և պարզ ինտեգրման հնարավորությամբ: Էլեկտրոնային առևտրի այս պատրաստի լուծումը հնարավորություն է տալիս գործարկել օնլայն խանութ՝ առանց տեխնիկական/ծրագրավորման գիտելիքների, ընդունել առցանց վճարումներ տեղական և միջազգային Arca, Visa և MasterCard քարտերով՝ Բանկի vPOS վճարային գործիքի միջոցով: Էլեկտրոնային առևտրի համար նախատեսված այս հարթակն առաջարկում է նաև կայքի համար նախապես մտածված և հատուկ մշակված դիզայներական լուծումներ, այդ թվում նաև՝ հարմարեցված (responsive) դիզայն` նախատեսված ամենատարբեր էկրանների համար:
Օնլայն խանութ բացելու համար հաճախորդները կարող են դիմել օնլայն` Բանկի կայքի միջոցով կամ այցելել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղ:
Նաղաշյան Սոլուշնս ընկերության հետ համագործակցության շրջանակներում Ամերիաբանկը մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ այս ծառայությունից օգտվող և vPOS վճարային գործիքն օգտագործող իր հաճախորդներին կտրամադրի.
· Visa Business կամ Mastercard Business վճարային քարտ`առանց տարեկան սպասարկման վճարի
· Ամերիա Օնլայն բանկինգ համակարգ` մինչև 2 օգտագործող գրանցելու դեպքում, առանց տարեկան սպասարկման վճարի:
Բացի այդ, Բանկի vPOS վճարային գործիքն օգտագործող հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ վարկային գիծ.
· օնլայն խանութի գործարկումից առնվազն 6 ամիս անց կատարված գործարքների շրջանառության հիման վրա
· այլ բանկում քարտային կամ անկանխիկ գործարքների շրջանառության առկայության դեպքում հաճախորդի կողմից Բանկին հիմնավոր փաստաթղթերի ներկայացման (տեղեկանք, քաղվածք, այլ փաստաթուղթ) պարագայում:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանիդինամիկզարգացողբանկերիցէևդասվումէերկրիամենակայունև խոշոր ֆինանսականհաստատություններիշարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸունիվերսալբանկէ, որըմատուցումէկորպորատիվ, ներդրումայինևմանրածախբանկայինծառայություններ` տրամադրելովբանկայինլուծումներիամբողջականփաթեթ: 2018թ. տարեկան արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ, կապիտալ):
Լրացուցիչտեղեկություններիհամարկարողեքայցելել www.ameriabank.am:
Նաղաշյան Սոլուշնս ՍՊԸ-ն հանդիսանում է Shopware առցանց առևտրի հարթակի սերտիֆիկացված միակ գործընկերը Հայաստանում, որն ունի ավելի քան 6 տարվա ծրագրավորման և սպասարկման փորձ առավելապես e-commerce ոլորտում և մշակել է ավելի քան 40 հաջողված e-commerce լուծումներ www.e-shopping.am:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-08 08:39
Հուլիսի 4-ից 6-ը Վանաձորում կայացավ տարվա ամենամեծ տեխնոլոգիական միջոցառումներից մեկը` Tech Week 2025-ը։ Ամերիաբանկը միացել էր եռօրյա տոնին՝ որպես ֆինթեք գործընկեր։
-
2025-06-23 18:39
Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն է տալիս MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX)՝ AMXTrader առևտրային համակարգին։ Այս նշանակալի իրադարձությունը նշանավորվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։
-
2025-06-23 08:48
Հունիսի 20-ին Ամերիաբանկն ուղիղ եթերում ամփոփեց «Իմ Ամերիա, իմ ընտանիք» գովազդային վիճակախաղի առաջին ամիսը։
-
2025-06-17 08:50
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։