Последние новости

ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՍԱԴՐԱՆՔԸ ՉՊԵՏՔ Է ՆԵՐՎԻ (ԹԱՐՄԱՑՈՒՄ)

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահան Կոստանյանը Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է. «Իսկ այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը արդեն Արցախում է։ Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք (Արցախը.-Զ.Գ.) վերջին անգամ»։

Որպեսզի լսարանին ցուցադրի, թե իբր՝ սա կատակ է, այս անհամարժեք անձնավորությունը վերոնշյալ գրառմանը «սմայլիկ» է ավելացրել, ակնհայտորեն վստահ, թե ընթերցողները վայրի հրճվանք կապրեն հումորի իր յուրօրինակ զգացումից։ Կցանկանայինք հուսալ, որ այն ըստ արժանվույն կգնահատի նաև Ազգային անվտանգության ծառայությունը, առնվազն բացատրություններ պահանջելով, որովհետև նման գրառումը ցանկացած տեսքով, մանավանդ արված իշխանության ներկայացուցչի կողմից, ոչ այլ ինչ է, քան դավաճանություն ազգային շահերին և պետականության հեղինակազրկում։ Եվ նման խոսքերի համար պետք է պատասխան տալ։ Հրապարակավ ներում հայցելն ու ապաշխարելը հաշվի մեջ չեն։

Ի՞նչ է սա. ապուշ ծանակում առանձին վերցրած «թավշե» դրածոյի կողմի՞ց։ Թե՞ նպատակաուղղված սադրանք։ Ցավոք, թե՛ մեկը, թե՛ մյուսը լիովին տեղավորվում են Արցախի թեմայի, ազատագրական պատերազմի, նրա հերոսների, հաղթանակների և վերադարձված յուրաքանչյուր թիզ հողի համար վճարված գնի նկատմամբ ներկայիս իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքի շրջանակներում։ Վերաբերմունք այն ամենի հանդեպ, ինչ ձեռք է բերվել մեր տղաների կյանքով ու արյամբ

Այսօր իշխանությունը «դուխով» ճանկած ինքնակոչներն ու կոկորդ պատռողները, որոնք նույնիսկ չեն ծառայել բանակում, համարում են, թե կարող են դա կատակի առարկա դարձնել։ Եվ սա նրանց ներվելո՞ւ է։

Հիշո՞ւմ եք, առաջին փոխվարչապետ եղած ժամանակ Արարատ Միրզոյանի մամուլի քարտուղարը (կարողանում է նա իր համար օգնականներ ընտրել, ինչ խոսք), ոմն Կարպիս Փաշոյանն էր, որն աչքի ընկավ նրանով, որ CivilNet-ին տված հարցազրույցում կարծիք արտահայտեց Արցախյան ազատամարտի հերոսների մասին, հայտարարելով, թե նրանց մասին չափազանց շատ են խոսում։ Եվ կոչ արեց հանգիստ թողնել Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանին, իբր՝ «Մանկահասակ դեմքով տղա, էդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում»։ Հասարակական արձագանքն այն աստիճան հզոր գտնվեց, որ Փաշոյանը ստիպված էր հրաժարական տալ, ինչն էլ արեց եզրափակիչ հայտարարությամբ՝ «արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես բանականությունը պարտվեց ռազմահայրենասիրական շիզոֆրենիային» ոգով։

Իսկ ո՞վ է Վահան Կստանյանը, Հայրենիքին մատուցած ի՞նչ ծառայություններով է աչքի ընկել, բացի նրանից, որ մեկուկես տարի առաջ քայլել ու բղավել է՝ «դուխով»։ Բանակում չի ծառայել։ ԵՊՀ-ում լինելով «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից մեկը, Կոստանյանը կատաղի պայքարել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքից բանակային ծառայության տարկետումը բացառելու դեմ։ Ոչ ոք չէր էլ կասկածումԶԼՄ-ները գրել են այն մասին, որ այդ նախաձեռնության անդամները սնվում են Սորոսի հիմնադրամի շտեմարաններից, ֆինանսական օժանդակություն ստանալով իրենց բողոքի ակցիաների համար։ Հենց դրանում էր նրան մեղադրում նաև ԵՊՀ-ի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը։ Ինքը՝ Կոստանյանը այդ կապը ժխտում է։

Եվ հիմա՝ ի՞նչ։ ԱԺ նախագահի օգնականը, իհարկե, ֆեյսբուքյան էջից կարող է ջնջել իր սադրիչ օպուսը, բայց արձագանքն իրեն սպասել չտվեց։ Հետհեղափոխական ժամանակաշրջանի կարճ պատմությունը ցույց է տալիս, որ հասարակությունը կարող է տարբեր կերպ արձագանքել այս կամ այն իրողություններին ու իշխանությունների գործողություններին, մարդիկ կարող են վիճել միմյանց հետ, չհամաձայնել, նույնիսկ մտերիմ ընկերները կարող են սաստիկ գժտվել, բայց բավական է ինչ-որ մեկը, թեկուզ հազարապատիկ «դուխով» լինի, ոտնձգություն կատարի սրբության՝ Արցախի, հաղթանակի, տարածքների, ազատամարտի հերոսների դեմ, ներում այլևս չի լինի։ Այդ մասին արդեն ակներևաբար վկայում են օգտվողների բացառիկ կոշտ մեկնաբանությունները՝ ի պատասխան սադրանքին։ Ջնջած գրառումն այլևս ոչինչ չի փոխի։ Հրաժարականը նվազագույն բանն է, ինչ կակնկալի հասարակայնությունը։ Առնվազն իր անմիջական պետի՝ Արարատ Միրզոյանի կողմից համարժեք արձագանքի պայմանով։ Առայժմ դա չի հաջորդել ոչ մի ձևով։

Եվ վերջում. Ֆրենկ Փալոունը, որին, Կոստանյանի խոսքերով՝ բերել են ցույց տալու Արցախը, արդեն բազմիցս այցելել է այնտեղ։ Մի առիթով նա խոստովանել է. «Ես միշտ ուզում եմ վերադառնալՈւզում եմ, որ Արցախը շարունակի մնալ անկախ երկիր կամ դառնա Հայաստանի մասը։ Սակայն, որպեսզի այն մնա հայկական, ինչը վերջնական նպատակն է, պետք է, որ ճանաչվի որպես հանրապետություն կամ Հայաստանի մաս։ Սակայն, բացի այդ, ես պարզապես սիրում եմ նրա մշակույթը։ Ես պարզապես սիրում եմ ամեն հայկականը, և Արցախը հայկականի մարմնացումն է…»։

Ահա թե ումից պետք է դասեր առնի պրն. Կոստանյանը

Հ.Գ.- «Անպատասխանատու է։ Օրնիբուն աշխատում ենք Հայ Դատի մեր հանձնախմբի հետ, օպերատիվ լուրեր հաղորդում։ Որ բանակային ծառայությունից ազատված ասպիրանտը կատակներ անի…»,- ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է իրավիճակը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տեղեկատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, ըստ էության՝ արձանագրելով, որ Ֆրենկ Փալոունի այցը Արցախ կազմակերպվել է Ամերիկայի հայ ազգային կոմիտեի ակտիվ աջակցությամբ, իսկ Վահան Կոստանյանը հանդես է եկել ընդամենը ուղեկցողի դերում։

 

Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • КУКУШКА ХВАЛИТ ПЕТУХА ЗА ТО, ЧТО ХВАЛИТ ОН КУКУШКУ
      2024-04-26 12:06

      Читаем: "Премьер-министр Армении Никол Пашинян провел встречу с президентом Республики Ваагном Хачатуряном и поздравил его с 65-летним юбилеем". Далее из уст Пашиняна следует фейерверк комплиментов в адрес президента, о котором большинство наших сограждан знают лишь то, что он играет на фортепьяно. Ну и, как водится, в ответ президент возвращает премьеру еще более впечатляющий букет прекраснодушных слов, увы, не имеющих ничего общего с реальностью.

    • ПОЗОРНАЯ РЕЧЬ ПОЗОРНОГО ПАШИНЯНА
      2024-04-25 11:50

      "Сегодня мы чтим память жертв Геноцида армян. Учитывая, что это происходит после геноцида армян Нагорного Карабаха, мы должны активизировать наши усилия. "Никогда больше" должно что-то означать. Это не могут быть пустые слова",  - наверное, эти слова сказаны премьер-министром Республики Армения по случаю 109-й годовщины Геноцида армян? Нет, их озвучил сенатор США Билл КЭССИДИ.

    • СМИРНА, АРЦАХ, ТОПОР САФАРОВА… – РАЗМАТЫВАЮЩИЕСЯ ВО ВРЕМЕНИ ЗВЕНЬЯ ОДНОЙ ЦЕПИ
      2024-04-24 09:51

      Союз армян России распространил заявление, в котором говорится о том, что происходящее вокруг четырех приграничных сел, которые власти Армении решили безоговорочно сдать противнику, несмотря на манипулятивные заявления армянских властей, не имеет ничего общего с мирной повесткой.

    • "ВСЯ НАУЧНАЯ ИНТЕЛЛИГЕНЦИЯ ДОЛЖНА ВСТАТЬ НА ЗАЩИТУ АРМЯНСКОЙ НАУКИ!"
      2024-04-23 11:25

      Окончание. Начало здесь. "Осуществлен конституционный переворот в сфере языковой политики, а армянская оппозиция молчит", - отмечает в интервью "ГА" доктор политических наук, историк Армен АЙВАЗЯН.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ