ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Եթե Վարդգես Գասպարին արդեն պառկում է ասֆալտին՝ ի նշան բողոքի ընդդեմ Ալեն Սիմոնյանի և Հատուկ քննչական ծառայության գործողությունների, կապված խորհրդարանի փոխխոսնակի «հուզառատ արձագանքի» հայտնի գործի հետ, որ վերջինս ցուցաբերել էր ի պատասխան Արթուր Դանիելյանի հնչեցրած անարգալից արտահայտության, որին Գասպարին անվանում է Ռոբերտ Քոչարյանի կողմնակից, նշանակում է՝ կորոնավիրուսից հետո կյանքն իսկապես այլևս առաջվանը չի լինելու:
Նրանց համար, ովքեր տեղյակ չեն. Գասպարին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի պատին թռուցիկ է փակցրել՝ այն պնդումով, որ Ալեն Սիմոնյանը սասանում է պետության հիմքերը, իսկ այնուհետ մեկնաբանել է լրագրողներին, որ ՀՔԾ-ի գործողությունները, որը ծեծկռտուքի մեջ մեղադրում է միայն Արթուր Դանիելյանին, կարելի է գնահատել որպես հավաստիք, որ օրենքներն ընդունվում են միայն շարքային քաղաքացիների համար, իսկ բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում դրանց կատարումը պարտադիր չէ... Ճիշտ է, կարելի է կասկածել, թե արդյոք Գասպարիի գործողություններն իսկապես կապված են հայտնի ծեծկռտուքի հետ, որի հետևանքների մասին հայտնի է վաղուց, թե՞ Գասպարիի մտքի պայծառացումը վրա է հասել փոխխոսնակի հակասորոսական հայտարարություններից հետո, բայց ինչևէ…
Ակնհայտ է, որ ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ է աճում Փաշինյանի և նրա կառավարության գործողություններից այն ուժերի դժգոհությունը, որոնք շատ ակտիվ աջակցել են նրան «անհասկանալի հեղափոխության» ժամանակ՝ հույս ունենալով դառնալ իշխանափոխության գլխավոր շահառուներ։ Ավաղ, սպասումները չարդարացան, և առանձնապես չհասկանալով, թե ինչու այդպես ստացվեց, այսօր նույնիսկ այդ ճամբարում գնալով ավելի հաճախ են խոսում արտահերթ ընտրությունների անհրաժեշտության մասին, համարելով, թե դա լավագույն ելքը կլինի իշխանության համար, որն անհուսալիորեն վարկաբեկել է իրեն՝ նախևառաջ իր կադրային քաղաքականությամբ։ Լինի դա քաղաքացիական ավիացիայի ոլորտում հնարավոր ամեն ինչ ձախողած Տաթևիկ Ռևազյանը, թե կորոնավիրուսի համաճարակի ժամանակ իրեն խայտառակ-հանցավոր կերպով դրսևորած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը հաջողացրեց կորոնավիրուսից ու դրա հետևանքներից մահացությամբ առաջատարը դարձնել աշխարհում որևէ ոլորտում ակնհայտորեն առաջին հորիզոնականներ չզբաղեցնող փոքրիկ Հայաստանը։ Ընդ որում նախարարության անունից ջանադրաբար շահավետ պատվերներ իջեցնելով իր կնոջ գլխավորած ընկերությանը։
Այդ ընկերախմբին ավելացնենք նաև ամենատարբեր կողմերից քննադատության թիրախ դարձած կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համընդգրկուն նախարարին, ոչ պակաս խորշելի փոխվարչապետ-պարետին և սոցիալական ապահովության նախարարին, գումարենք անհասկանալի արտաքին քաղաքականությունը, ֆանտաստիկ կադրային աթուրման գլխավոր ուժային կառույցներում, բացարձակ անպետք, սեփական դեմք չունեցող և խորհրդային ժամանակների կանոնակարգերի ոգով բթամիտ-հնազանդ խորհրդարանական մեծամասնությունը, հավելենք ՀՔԾ-ի և այլ կառույցների կողմից ամոթալի հարայհրոցով հարուցված քրեական գործերի կույտը, որոնցից այսօր նշույլ անգամ չի մնացել, եթե չհաշվենք դրանց առնչվող հիմնական անձանց տհաճ հիշողությունները ... Պատկերը պարզ է։ Ավելին, մշտական հարձակումներից այսօր արդեն փոքր-ինչ ուշքի եկած դատարաններն ավելի ու ավելի հաճախ են հրաժարվում իշխանություններին ձեռնտու հիմնազուրկ որոշումներ կայացնել պատվիրված գործերով, և սկսվել է հակառակ գործընթացը, երբ դատարաններին հայցեր են ներկայացվում շինծու քրեական գործերի պատվիրատուների և ջանասեր կատարողների դեմ…
Այս խորապատկերին, երբ արդեն նույնիսկ Վարդգես Գասպարին է պառկում ասֆալտին՝ ի նշան ԱԺ փոխնախագահի և ՀՔԾ-ի գործողությունների դեմ բողոքի, արժե՞ արդյոք զարմանալ Էդմոն Մարուքյանի այն հայտարարությունների վրա, որ Նիկոլ Փաշինյանն արդեն սպառել է քանդարարի իր առաքելությունը, և ժամանակն է, որ տեղը զիջի կառուցողներին։ Կառուցողի այդ առաքելության մեջ Մարուքյանը, ճիշտ է, տեսնում է բացառապես իրեն, բայց դա ներելի մոլորություն է…
Մարուքյանի կարծիքով, կառույցների փլուզման գործընթացը շարունակվում է, այդ ընթացքում փլուզվում են նաև բազմաթիվ դրական բաներ, բայց այդպիսին է «հեղափոխության տրամաբանությունը»։ Եվ այդուհանդերձ, համակերպվելով «հեղափոխության տրամաբանության» հետ, Մարուքյանը տեղնուտեղն էլ ընդունում է, որ Փաշինյանն օրըստօրե դառնում է ամբողջատիրական համակարգի լիդեր, քանի որ իր տակ ամբողջատիրական համակարգ է դրված, որը նա՝ Փաշինյանը, իբր քանդում է, բայց միայն՝ իբր, քանի որ ինչքան ավելի է քանդում, այնքան ավելի ամբողջատիրական է դառնում դա՝ այդ համակարգը... Դե, սա նույնպես միանգամայն «հեղափոխության տրամաբանության» ոգով է՝ պատմության չգրված օրենքներին համապատասխան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 09:34
Так ли уж случайна синхронизация по времени агрессивной антироссийской политики Баку с перманентными антироссийскими выпадами в Армении? В Баку закрывают «Спутник» и его журналистов. Азербайджанские СМИ пишут, что причиной задержания стала работа руководителей азербайджанского «Спутника» Игоря Картавых и Евгения Белоусова на ФСБ России. Затем отлавливают российских туристов, и угрожают прикрыть русские школы и обучение на русском, отменяют культурные мероприятия и сворачивают другие программы, связанные с Россией.
-
2025-07-04 09:25
Программа по обороне и безопасности представительства Transparency International (TI) Соединенного Королевства 30 июня объявила конкурс заявок на исследовательские услуги для проведения исследования Индекса целостности оборонного сектора Армении.
-
2025-07-03 09:37
Ах, как Арарат Мирзоян отчитал Лаврова за вмешательство во внутренние дела Армении! Дескать, пусть в дальнейшем тебе неповадно будет, и не только тебе, но и твоим соратникам в парламенте, политологам вашим и журналистам. Вслед за Мирзояном подтянулся хор осуждения Лаврова от провластных политологов, начиная от Армана Бабаджаняна, который потребовал, чтобы в ответ на слова Лаврова Армения официально покинула ОДКБ… Понятно, что слова Макрона о том, что Франция поддерживает Пашиняна в его борьбе против нападок на армянскую демократию никто из этой кампании вмешательством не посчитал.
-
2025-07-02 10:04
Предположим, Пашинян прав в своей стратегии убедить Баку и Анкару, что Армения, Азербайджан и Турция в одной лодке, с общими региональными интересами, а потому не стоит зацикливаться на противоречиях, лучше концентрироваться на общих интересах. Пашинян надеется убедить своих азербайджано-турецких визави, что для блага и процветания своих граждан всем трем странам нужны стабильность и мир в регионе, новая эскалация невыгодна, а потому надо урегулировать отношения, основываясь на том простом постулате, что мир и сотрудничество лучше, чем война и конфликты.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։