Последние новости

Քաղաքականություն

ԲԱՆԱԿՈՒՄ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՒՄ Է 2 ՀԱՆԳԱՄԱՆՔ. ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ` ԶՈՒ-Ի ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2024-01-16 10:04
621

Հայկական բանակում տեղի ունեցած վերջին ողբերգական միջադեպերը 2018 թվականից ի վեր համակարգային խնդիրների և կարգապահության նպատակային վատթարացման արդյունք են: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

  • Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՈՉ ՈՔ ԻՐ ՏԱՔ ՏԵՂԻՑ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆԸ ՄԵՂԱԴՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ

    2024-01-15 15:51
    507

    Լրջանալ է պետք, փոխվել է պետք։ Պետք է փոխել պայքարի ողջ տրամաբանությունը։ Այս մասին գրում է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

  • ՀԵՌՈՒ ՄՆԱՑԵՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ԹՈՂԵՔ ԳԱՆ ՄԱՐԴԻԿ, ՈՎՔԵՐ ԿԱՇԿԱՆԴՎԱԾ ՉԵՆ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԾԱՆՐ ԲԵՌԻ ԲԱՐԴՈՒՅԹՈՎ․ Տեր Արշակ արքեպիսկոպոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

    2024-01-13 13:28
    675

    Իհարկե, ակնհայտ է, ինչպես մի շարք հարցերում, այնպես էլ Արցախի հարցում հանրության մի ստվար մասի, Մայր Աթոռի ու իշխանությունների միջև կա կարդինալ մոտեցումների տարբերություն․ «Պրեսսինգ» հաղորդաշարի ժամանակ հայտարարել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

  • ԻՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ․ Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    2024-01-13 12:26
    563

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

  • «ԿՈՎԵՐՈՒ ՊԱՐՏԵԶԸ» ԵՎ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՔՅՈԼՆՈՒՄ. ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՊԱՐԾԵՆՈՒՄ ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ՍԻՆԱՆՅԱՆԸ

    2024-01-13 09:15
    717

    Տարեվերջին ԶԼՄ-ներում տեղեկություն տարածվեց, թե իբր՝ գերմանական Քյոլնում ապամոնտաժվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Այս ցավը բոլորինս է» անվանումով հուշարձանը: Գերմանական Welt լրատվական գործակալության հրապարակման վկայակոչումով հավաստիացվում էր, որ այն ապամոնտաժել է քաղաքապետարանը՝ թուրք ազգայնականների ճնշման տակ։ Այնուհետ, սակայն, պարզվեց, որ խոսքը հուշարձանի ոչ թե ապամոնտաժման, այլ հետագայում այն հեռացնելու քաղաքապետարանի վերջնական որոշման մասին է։

  • «Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՒՍԱԽԱԲ Է ԱՐԵԼ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ

    2024-01-12 11:57
    606

    «Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հուսախաբ է արել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հավակնում էր Հայաստանում մի կառույց ձևավորել, որն Արցախից եկածների խնդիրներով պետք է զբաղվեր, ինչպես նաև` բանակցություններ վարեր Ադրբեջանի հետ՝ արցախցիների վերադառնալու հարցով։ Սկզբում Փաշինյանը հակված է եղել դրան, սակայն վերջերս հրաժարվել է այդ մտքից: Բաբայանի շրջապատից հայտնում են, որ «կամանդույուշչին» ծանր է տարել այս մերժումը և համարել է, որ իրեն «քցել» են:

  • ՔՊ-Ն «ԶՈՌԲԱՅՈՒԹՅԱՄԲ» ՈՒԶՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼ ՆԱև ԳՅՈՒՄՐՈՒՄ. «Ժողովուրդ»

    2024-01-12 11:54
    522

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները Գյումրիում ճնշում են «Բալասանյան» դաշինքին (որը Գյումրիում կառավարող ուժն է), որպեսզի հրաժարվի իշխանությունից ու դառնա ընդդիմություն, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

  • ԳԵՐԱԿԱ ԿԵՌԻԿ

    2024-01-12 09:01
    652

    Դե ինչ, «քաղաքակիրթ» աշխարհն աստիճանաբար մոռանո՞ւմ է Արցախի մասին։ Վաղուց ոչ մի լուր չունենք Շառլ Միշելից… Հասկանալի է, կան Արևմուտքի համար ավելի կենսաթրթիռ թեմաներ. պատերազմն Ուկրաինայում, Գազայի հատվածը։ Բացի այդ, որպեսզի Շառլ Միշելը և մնացյալ «քաղաքակիրթ» աշխարհը չմոռանան Արցախի էթնիկ զտման մասին, առաջին հերթին այդ մասին չպետք է մոռանա Հայաստանը…

  • 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԼԻԱՐԺԵՔ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ ․ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    2024-01-11 18:44
    461

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լիարժեք բացահայտվեն, բայց դա չի կարող տեղի ունենալ յն իշխանության օրոք, որը ոչ միայն պատասխանատվություն և մեղսակցություն ունի, այլև ուղղորդում է դատաիրավական համակարգը։

  • «Փաստ». ՀԱԶԱՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՐՅԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿ ՄՏՆԵԼ, ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐՆԵՐԻ ՏՆԱԶՐԿԵԼ, ԲԱՅՑ... ՀՌՀՌԱԼ, ՀՐՃՎԵԼ, ՍԱԼՅՈՒՏ ԽՓԵԼ, ԻՍԿ ԿԱԽԻՉԻՑ ԴԱՌՆԱՆԱ՞Լ

    2024-01-11 11:50
    353

    «Փաստ» թերթը գրում է. «Տարին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի «ցուցադրական ելույթներով»: Ամանորի տոներից հետո մեկնում է մարզեր, «ստուգայցեր» անցկացնում կառուցվող կամ շահագործման հանձնվելիք կրթօջախներում, քաշքշում հագուստի կախիչները, ծորակները, սանհանգույցների պատերն է տնտղում, ոլորում ցնցուղները, հեռացնում մարզպետներին, այլ պաշտոնյաների: Մի խոսքով՝ լիովին դերի մեջ է. տեսեք-տեսեք՝ Փաշինյանը խիստ ղեկավար է, բոլորին «դռի է տալիս», ձեռաց պատժում է թերացողներին և այդպես շարունակ: Իրեն ծնծղացնծումներ ապահովելու համար ցնցուղացնցել է, որ ցնցուղացնցում է: Ու որպեսզի դերակատարումն ամբողջանա, մի հատ էլ վերջում ասում է, թե բա՝ «դառնացած եմ»: Չէ, «շատ դառնացած եմ»: Իբր, տեսածից, նկատած թերություններից ու պոկվող կախիչներից դառնացել է: