Последние новости

Քաղաքականություն

Արցախի ԱԳՆ․ ՍԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՂԵՏԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՂԵԼՈՒ ՓՈՐՁ Է

2023-08-16 09:06
587

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի տարածած ապատեղեկատվության կապակցությամբ.

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՆԻԿՈԼԵՆՔ ԴԱԺԱՆ ՓՈՐՁՈՒԹՅԱՆ ԵՆ ՄԱՏՆԵԼ ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ, ՈՐՊԵՍԶԻ ԵՐԿԱՐԱՁԳԵՆ ԻՐԵՆՑ ԱՂԵՏԱԲԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

    2023-08-15 15:51
    655

    Անչափ դժվար է Հայաստանում կամ Սփյուռքում ապրողների համար` գրել այս մասին: Հոգեբանորեն ծանր է, երբ դու շրջափակման մեջ չես, ունես բնականոն կյանքի համար բավարար պայմաններ, ու փորձում ես թեկուզ խոսքերով քաջալերել կյանքի ու Հայրենիքի համար պայքարողներին: Վստահ եմ, որ հայության գերակշիռ մասը, ամեն պահի, հոգով ու մտքով Արցախի մեր հայրենակիցների հետ է:

  • ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ՆՇԱՆԱԿԵՑ ԵՎ ՀԸՆԹԱՑՍ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ ԻՐ ԻՍԿ ՀԱՆՑԱՆՔԸ

    2023-08-15 08:46
    938

    2022 թվականի հոկտեմբերի 24-ին այցելելով Հակակոռուպցիոն կոմիտե՝ Փաշինյանը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ մարտական հրթիռներից հանել են ոսկի պարունակող հարթաթիթեղները (плата)։ Նա նույնիսկ պատկերավոր պատմեց, թե ինչպես է դա եղել. իբր՝ վերցնում են հրթիռը, ուզում են գործի դնել, և հանկարծ պարզվում է, որ ներսում ոչինչ չկա, հրթիռը դատարկ է։ Նոյեմբերին գլխավոր դատախազությունը հայտարարեց հրթիռների ոսկի պարունակող հարթաթիթեղների առևանգման գործը կարճելու մասին՝ մեղադրյալների բացակայության պատճառով։ Այլ կերպ ասած, Փաշինյանի սուտը բացահայտվեց, թեև պաշտոնապես այդ մասին ոչ ոք չհայտարարեց, միայն փորձառու մարտական գեներալ Մովսես Հակոբյանը պատմեց, որ հարթաթիթեղների գողությունը ի բնե անիրագործելի է…

  • ՆՈՐ ԱՀԱԳՆԱՑՄԱՆ ՇԵՄԻՆ

    2023-08-14 17:55
    899

    Երևանը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Արցախի հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ: Ստեփանակերտը ողջունել է նման քայլը։ Պետք է ենթադրել, որ Հայաստանի իշխանությունները, նույնիսկ ներկայիս իշխանությունները, նախնական աշխատանքներ են իրականացրել, որպեսզի Հայաստանի և Արցախի ձայնը հստակ լսելի լինի ԱԽ նիստում, ընդունվի Արցախի ապաշրջափակում պահանջող համապատասխան բանաձև, իսկ ԱԽ մշտական անդամների վետոյի իրավունքը չօգտագործվի։

  • ՄՔԴ-ի նախկին դատախազ․ ԼՂ-ՈՒՄ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐ Է

    2023-08-14 12:35
    512

    Լեռնային Ղարաբաղում արդեն իրականացվում է ցեղասպանություն` համաձայն Ցեղասպանության կանխարգելման և պատժելու մասին կոնվենցիայի II հոդվածի։ Հիմա առաջնային խնդիրն է դադարեցնել այն՝ Լաչինի միջանցքի ապաշրջափակման միջոցով։ Twitter-ում գրել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն՝ կրկին մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

  • Հայկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ․ ՄԻ ՔԱՆԻ ՏԱՐԻ ԱՆՑ ԱՐՑԱԽԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՌՆԱԼՈՒ, ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՐՑԱԽԻՑ ԴՈՒՐՍ ՉԻ ԳԱԼՈՒ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-08-12 09:17
    801

    Մի քանի տարի անց ամբողջ տարածաշրջանը վերադասավորվելու է, այդ թվում՝ Թուրքիան, Արցախն էլ դառնալու է հանրապետություն, որի մեջ մտնելու են Սյունիքը և Ադրբեջանից որոշ տարածքներ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը։  

  • Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՑՈՒՅՑ ՏՎԵՔ` ՈՐՏԵ՞Ղ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ

    2023-08-11 15:46
    778

    Քաղբանտարկյալների ազատազրկման որոշումները սովորաբար ճակատագրական են լինում դատավորների համար: Ասում են, առ այսօր չի եղել մի դատավոր, որը քաղաքական փոփոխությունների արդյունքում չփորձի մեղայական հեքիաթներով սողալ դեպի նախկին քաղբանտարկյալը: Քաղբանտարկյալների հետ գործ ունեցած յուրաքանչյուր դատավոր շատ լավ գիտակցել է իր հանցանքը և հլու հնազանդ կատարել է քաղաքական պատվերը: Բոլոր ժամանակներում այդպիսի դատավորներ գտնվում են:

  • ՆՈՐՄԱԼ ՄԱՐԴԻԿ, ՆԵՐԱՌՅԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ, ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ ԵՆ. ԻՆՉՈ՞Ւ ԵՐԵՎԱՆԸ ՀԵՏ ՉԻ ԿԱՆՉՈՒՄ ԻՐ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ

    2023-08-10 16:18
    798

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իսպանիայի և Հունաստանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցում քննարկել է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին նա հայտնել է X-ի (Twitter) իր միկրոբլոգում, հաղորդում է News.am-ը։

  • ԵՐԲ ՁԻԱՎՈՐՆ ԱՆԳԼՈՒԽ Է

    2023-08-10 08:32
    956

    Մի հայտնի դրվագ Կնքահոր մասին գրքից: Տարեց դոնը սովորեցնում է որդուն. «Ով առաջինը քեզ առաջարկի գնալ թշնամու մոտ բանակցությունների, նա էլ դավաճան է»։ Այս արտահայտությունը բոլորովին դուր չի գալիս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ամուսնուն։ Քանզի նա ամեն աստծու օր հեռուստաէկրանից վախեցնում է հանրությանը, թե եթե Ստեփանակերտը չգնա Բաքվի հետ բանակցությունների, նոր մեծ պատերազմ կլինի։ Միակ ճանապարհն այն է, որ թշնամու հետ պայմանավորվեն և՛ Ստեփանակերտը, և՛ Երևանը։ Իսկ «Կնքահայրը» գրքից այդ արտահայտությունը շահարկելն, իբր, սխալ է։

  • ԱՅԴ ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՀԱՇԻՎ ՏԱԼԻՍ ԲԱՔՎԻՆ

    2023-08-10 08:24
    763

    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նամակ է ստացել Ադրբեջանից՝ կապված Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի հետ: Պատասխան նամակով Հայաստանը հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և, իր հերթին, պահանջել Ադրբեջանից դադարեցնել ուժի ապօրինի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամլո քարտուղար Անի Հակոբյանը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տրամադրել են գերատեսչության ղեկավար Հակոբ Սիմիդյանի պատասխան նամակը: