Последние новости

Քաղաքականություն

ՎԵՐՋԻՆ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԵՆՔ ԸՆԴԱՐՁԱԿԵԼ ԵՆՔ «ՀԱՅԱՔՎԵ»-Ի ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ. Չալաբյան

2023-07-04 13:24
415

Վերջին երկու օրվա ընթացքում մենք ընդարձակել ենք «Հայաքվե»-ի աշխարհագրությունը. Չալաբյան

  • «Փաստ». ԽԻՍՏ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԵԼ Է ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔԻՆ, ՀԱԿԱՌԱԿ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԵՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ

    2023-07-04 11:41
    412

    «Փաստ» թերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, իշխանությունները փորձում են ամեն կերպ խոչընդոտներ ստեղծել «Հայաքվեի» ստորագրահավաքի անցկացման համար: Թեմայի հետ կապված «Փաստ» թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել. մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ Երևանի վարչական շրջանների որոշ ղեկավարներ օրերս փակ հանդիպում են անցկացրել համատիրությունների ղեկավարների, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների, իրենց ենթակայության տակ գտնվող այլ հիմնարկների ղեկավարների հետ և խիստ կերպով հանձնարարել՝ ոչ մի դեպքում չմասնակցել այդ ստորագրահավաքին՝ ընդգծելով, որ նման դեպքերի պարագայում տվյալ անձինք միանգամից ազատվելու են զբաղեցրած պաշտոններից։

  • ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՀԵՐ ՈՒՆԻ ԲՈԼՈՐ ԱՅՆ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ, ՈՎՔԵՐ ԿԱՅԱՑԱԾ ԵՆ, ՈՒԺԵՂ, ԽՆԴԻՐ ԼՈՒԾՈՂ, ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ․ Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

    2023-07-04 09:24
    562

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

  • ԴԱՎԱՃԱՆՎՈՂ ԱՐՑԱԽ

    2023-07-04 08:59
    582

    Միայն չափազանց ալարկոտն այսօր չի խոսում այն մասին, որ Բաքուն ռազմական գործողություն է նախապատրաստում Արցախի դեմ։ Ինչպես Ադրբեջանում են ասում՝ Արցախի պաշտպանության բանակի դեմ։ Այդ մասին խոսում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, առաջարկելով Պաշտպանության բանակին ապակազմավորվել հոժարակամ։ Այդ մասին գրում է ադրբեջանական մամուլը։ Այն մասին, որ Բաքուն այսօր իր գլխավոր խնդիրը տեսնում է հենց Արցախի Պաշտպանության բանակը վերացնելու մեջ, Արցախի խորհրդարանում խոսում է ԼՂՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, փաստորեն նախազգուշացնելով…

  • ՆԻԿՈԼԸ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՂՈՒՆԳՆ ԱՆԳԱՄ ՉԱՐԺԵ

    2023-07-04 08:55
    634

    44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովում հունիսի 20-ին Փաշինյանի ելույթի սկիզբը շատերին հիշեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթները: Մի քանի րոպե անց նմանակումը դադարեց, իսկ հունիսի 27-ին Փաշինյանը հեռուստախցիկների առջև մի քանի անգամ վերարտադրեց Տեր-Պետրոսյանի բնորոշ ժեստը՝ ափը այտին։ Նա կրկնօրինակեց նույնիսկ առաջին նախագահի հայացքը՝ ափը այտին սեղմված։ Քաղաքական հոգեբանության մեջ ժեստերի նմանակումը բացատրվում է հասարակական գործչի ցանկությամբ՝ հավասարեցնելու իրեն այն մարդուն, ում նմանակում է։ Հանձնաժողովի երկու նիստերը ցույց տվեցին, որ 5 տարվա ընթացքում ռեժիմի պարագլուխը երեք նախագահների հասցեին մեղադրանքներից այն կողմ չի շարժվել։

  • «Փաստ». ԱՇՈՏՅԱՆԸ ՄԻՊ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ԲԱՐԵԿՐԹՈՐԵՆ Է ԸՆԴՈՒՆԵԼ, ՍԱԿԱՅՆ ԱՍԵԼ Է՝ ՉԻ ՎՍՏԱՀՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՄԻՊ-ԻՆ

    2023-07-01 15:20
    543

    «Փաստ» թերթը գրում է. «Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ և առանձնազրույց ունեցել ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական հետապնդման ենթարկվող Արմեն Աշոտյանի հետ:

  • ԱՊՇԵՑՈՒՑԻՉ Է ԱՅՍ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԱՆԱԴԵԿՎԱՏՈՒԹՅՈՒՆԸ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՈՒՄԸ ՀԵՆՑ ԱՅՍՊԻՍԻՆ Է ԼԻՆՈՒՄ. Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

    2023-07-01 15:18
    451

    Ապշեցուցիչ է այս մարդու իրավիճակային անադեկվատությունը. իր պաշտոնավարման ընթացքում, իր սխալների հետևանքով 120 հազար հայ հայտնվել է շրջափակման մեջ, նրանց սպառնում է, իր իսկ խոսքերով, «էթնիկ զտման, ցեղասպանության վտանգ», իսկ ինքը այսօր խոսում է «երկրի պատմության մեջ մի աննախադեպ իրադարձության» մասին. նվազագույն կենսաթոշակը դարձել է 36 հազար դրամ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

  • ԱՐՑԱԽԸ ՊԱՇԱՐՎԱԾ Է, ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՎՏԱՆԳՎԱԾ. Անդրանիկ ԹևԱՆՅԱՆ

    2023-06-30 16:41
    510

    Արցախի շրջափակումը Ադրբեջանը նախաձեռնեց 200 օր առաջ։ Հիմա այն արդեն պաշարված է։ Ըստ այդմ՝ Վաշինգտոնում Հայաստանի ներկայացուցիչն ադրբեջանցի իր կոլեգայի հետ բանակցել է 120 հազար պատանդի առկայությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։

  • ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ՝ ՆԱԽՔԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃԻՌԸ

    2023-06-29 10:41
    1202

    Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, սպառազինության մատակարարման ոլորտի գործարար Դավիթ Գալստյանը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը ազատազրկված են նախքան դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը: Հայտնի անձանց կալանավորումները հիմնավոր կասկածներ են առաջացնում, որ կալանքի տեսքով խափանման միջոցն, անշուշտ, ներառում է քաղաքական բաղադրիչ, ընդ որում յուրաքանչյուր դեպքում դա ունի իր առանձնահատկությունը:

  • ՉԻ ԵՂԵԼ ԵՐԲԵՔ ՈՉ ՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՅՆՔԱՆ ՈՂԲԱԼԻ, ՈՐՔԱՆ ՍՏԱԽՈՍ ԳԼԽԱՎՈՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ԲԱԽՏԸ ՎՇՏԱԼԻ

    2023-06-29 09:05
    762

    Այս արևի տակ չի եղել երբեք ոչ մի պատմություն այնքան ողբալի, որքան այն, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը «չի հասկանում», թե որն է իր մեղքը։ Իսկ այն մասին, որ ինքը չի հասկանում, վարչապետն ասաց 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ։ Իբր՝ այո, մարդկայնորեն ինքն այնքան ազնիվ է, որ իրեն մեղավոր է ճանաչում ամեն ինչում, բայց այ, ասում է Նիկոլը, երբ թուղթ ու գրիչ է վերցնում և ուզում կոնկրետ գրել, թե ինչում է ինքը մեղավոր, ոչինչ չի ստացվում։ Որովհետև, ազնիվ աչքերը հառած ասում է Նիկոլը, ոմանք իրեն մեղադրում են նրանում, որ հանձնել է հողերը, ոմանք էլ՝ որ յուրաժամանակ չի հանձնել...