Последние новости

Մենք եվ աշխարհը

«ՍՈՒՄԳԱՅԻԹԻ» 35-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ. ԻՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԻՆԻԶՄՈՎ ՀԱՐՎԱԾ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆԸ

2023-03-04 08:32
669

Մինսկի խմբի համանախագահող երկրների դեսպանությունները, ինչպես նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը «սումգայիթի» 35-րդ տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով։ Ըստ էության, դրանք հայտարարություններ անվանելը դժվար է. այնպես, մեկ-երկու նախադասություն, բայց ինչևէ, այդպիսիք հնչեցին։ Եվ ամեն դեպքում սա աննախադեպ փաստ է. չեմ հիշում, որ վերջին տարիներին նման բան եղած լինի, թերևս միայն ամերիկացիներն են երբեմն այդպիսի մի բան հայտարարել։ Թվում է, թե լավ երևույթ է, որի համար պետք է շնորհակալ լինել, բայց... Չի լքում սրբության պղծման, ցինիկ հաշվենկատության և ցավակցությունների ցուցադրական ձևականության զգացողությունը։

  • Ալեքսանդր ՌԱՀՐԸ ԳՆԱՀԱՏԵԼ Է ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿԱՆՑԼԵՐԻ ԽՈՍՔԵՐԸ

    2023-03-04 08:30
    562

    Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 2-ին Բեռլինում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ մի տիպիկ դիվանագիտական ​​հնարք է կիրառել՝ ո՛չ մերը, ո՛չ էլ ձերը՝ ոչ մեկին չվիրավորելու համար։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռահրը։

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՆՈՒՅՆԻՍԿ ՇՈԼՑԻ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԱՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆԻԿՈԼՆ ԱՅՆ ՉԱՐՏԱԲԵՐԵՑ

    2023-03-03 14:43
    546

    Նույնիսկ Շոլցի ինքնորոշման իրավունք ասելուց հետո Նիկոլն այն չարտաբերեց։ Այս մասին գրում է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

  • Արցախի ԱԽ․ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՀՐԱՏԱՊ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՐՑԵՐ

    2023-03-03 12:25
    750

    Ի կատարումն Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի 2023 թվականի փետրվարի 28-ի նիստում կայացված որոշման՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է ադրբեջանական կողմի հետ քննարկել ՀՐԱՏԱՊ հումանիտար հարցեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակը:

  • Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ 1995Թ. ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿՈՂՄ։ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԴԱ ԸՆԴՈՒՆԵՆ ՈՐՊԵՍ ՓԱՍՏ

    2023-03-02 18:36
    423

    Որևէ բանակցություն ադրբեջանցիների հետ տեղի չի ունեցել, քաղաքական հարցեր չեն քննարկվել ոչ երեկ, ոչ էլ դրանից առաջ ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների հետ՝ մեր ունեցած հանդիպումների ժամանակ։ Կրկնում եմ՝ քննարկված հարցերը բացառապես հումանիտար, տեխնիկական բնույթի են եղել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

  • «ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՎԱՃԵԼՈՒ ԽԱՂԱՂ ԾՐԱԳԻՐ

    2023-03-02 10:06
    980

    Վերջին շրջանում Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանության մեջ ակտիվացել է «Արևմտյան Ադրբեջանի» և «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին խոսույթը՝ ամենաբարձր մակարդակով։ Ստեղծվել է պետության կողմից ուղղորդվող և հրահանգավորվող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» պսևդո-կազմակերպությունը։ Հայաստանում թե՛ պետական մակարդակով, թե՛ լրատվական դաշտում անդրադարձներ թշնամական այս նոր նախաձեռնությանը գրեթե չկան, թեև այն աստիճանաբար վտանգավոր բնույթ է ձեռք բերում ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության համար։ «Հայկական ալիքը» փորձում է պարզաբանել ընթերցողի համար, թե ինչ են իրենցից ներկայացնում Ադրբեջանի կողմից արհեստականորեն ստեղծված այս տերմինները, և ինչ նոր պահանջներ են առաջադրվում Հայաստանին միջազգային հարթակում։

  • ԿԱՐՏՈՖԻԼՈՎ ԿԱՐԿԱՆԴԱԿՆԵՐ

    2023-03-02 08:58
    513

    Արցախը գարուն-2023 է մտնում՝ լինելով շրջափակման մեջ։ Չնայած ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշմանը, Բաքուն առայժմ մտադիր չէ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից հեռացնել իր էկո-ակտիվիստներին։ Պաշտոնական Երևանը չի դադարում հիշեցնել միջազգային հանրությանը Բաքվի կողմից իր պարտավորությունների խախտման մասին, բայց առայժմ դա արդյունք չի տալիս։ Արցախի շրջափակումը շարունակվում է, Հայաստանի որոշ տարածքների բռնազավթումը շարունակվում է, հայ ռազմագերիներին շարունակում են պահել ադրբեջանական բանտերում։

  • Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՈՐԵՎԷ ԵՐԱՇԽԻՔ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ՀԱՐՑԸ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴՈՒՐՍ ԿԲԵՐՎԻ ՕՐԱԿԱՐԳԻՑ

    2023-03-01 12:01
    900

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՌԴ ԱԳ նախարարի այցը Բաքու հասկանալի հետաքրքրություն է առաջացրել և´ «Լաչինի միջանցքի» ճգնաժամի, և´ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների, և´ տարածաշրջանային զարգացումների համատեքստում։

  • «Հրապարակ». ԲԵՐՁՈՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԲԱՑԵԼՈՒ ԴԻՄԱՑ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՀԱՆՋԵԼ ԱՅԼ ԶԻՋՈՒՄՆԵՐ

    2023-03-01 10:56
    538

    «Հրապարակ» թերթը գրում է. «Բերձորի ճանապարհը բացելու դիմաց Ադրբեջանը շարունակում է պահանջել այլ զիջումներ։ Պահանջներն էին՝ Ռուբեն Վարդանյանի ազատում, Արցախի անցակետում ռենտգեն սարքի տեղադրում, Կաշենի հանքում մոնիթորինգի թույլտվություն, ծանր ռազմատեխնիկայի դուրսբերում Արցախից։ Մեր աղբյուրներն ասում են, որ ռենտգեն սարքի հարցն ադրբեջանական կողմը կարևորում է։

  • 35 ՏԱՐԻ. «ՍՈՒՄԳԱՅԻԹԻՑ» ՄԻՆՉԵՎ ԲԵՐՁՈՐ

    2023-03-01 08:54
    551

    Նույնիսկ անցած 35 տարիների հեռավորությունից «սումգայիթի» մասին խոսելն ու գրելը շատ դժվար է։ Ժամանակը չի ամոքում այդ վերքը ոչ միայն այն պատճառով, որ այն չափազանց խորն ու ցավոտ է. ժամանակը չի ամոքել վերքերը նաև այն պատճառով, որ անասելի ցավ պատճառող հրեշավոր ոճրագործությունները բազմիցս կրկնվել են այս երեքուկես տասնամյակների ընթացքում: Դրանք կրկնվեցին նաև 1988-ի փետրվարյան այն երեք օրերից շատ կարճ ժամանակ անց՝ Գանձակում, Բաքվում, Մարաղայում, կրկնվեցին և՛ 2004-ին Բուդապեշտում, և՛ 2016-ին, և՛ բոլորովին վերջերս, մեզ համար աղետալի 44-օրյա պատերազմում։