Դատելով ամենից, Ադրբեջանի զինված ուժերի կիրակնօրյա սադրանքը Իլհամ Ալիևի այդպիսի բնորոշ «պատասխանն» էր Փաշինյանի Գերմանիա կատարած այցին, որտեղ կանցլեր Շոլցը խոսեց ժողովուրդների ինքնորոշման՝ որպես միջազգային իրավունքի հիմնարար կանխադրույթի մասին, տարածքային ամբողջականության սկզբունքին հավասարազոր։ Դրանով իսկ փաստացի հերքելով Փաշինյանի այն հայտնի թեզը, թե միջազգային հանրությունը, իբր, պահանջում է իջեցնել Արցախի վերաբերյալ հայկական կողմի պահանջների նշաձողը։ Դրա համար էլ ինքը՝ Փաշինյանը, երբեք չի խոսում Արցախի ինքնորոշման մասին, այլ միայն՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության։ «Իջեցնում է նշաձողը»՝ հաճոյանալով միջազգային հանրությանը…