Последние новости

Մենք եվ աշխարհը

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՄԻԱՅՆ ԻՐԱՆՆ Է, ՈՐ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՄԲ

2023-02-22 11:20
464

Մյունխենի անվտանգության համաժողովում «քաղաքակիրթ և ազատ աշխարհի» ղեկավարներից որևԷ մեկը կեսբերան անգամ չկշտամբեց Իլհամ Ալիևին՝ երկու ամսից ավել Արցախի 120,000 հայերին պաշարված պահելու համար։

  • «ԿԻՍԱԱՆԶԵՆ» ԴԻՏՈՐԴՆԵՐ

    2023-02-22 08:45
    623

    Եվրամիության խորհուրդը հայտարարել է փետրվարի 20-ից Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ Անվտանգության և պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում: Ինչպես հաղորդվում է ԵՄ Խորհրդի կայքում, հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում EUMA երկամյա առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել է 2023 թվականի հունվարի 23-ին՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացման, հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց վստահության և անվտանգության ամրապնդման և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմանների ապահովման նպատակով: EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի Եղեգնաձորում։ EEAS-ի (Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության) Քաղաքացիական պլանավորման և վարքագծի (CPCC) կառավարիչ տնօրեն Ստեֆանո Տոմատը կկատարի քաղաքացիական գործողությունների հրամանատարի, իսկ Մարկուս Ռիտերը՝ ԵՄ առաքելության ղեկավարի գործառույթները, հաղորդում է Newsarmenia.am-ը։

  • Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԵԹԵ ՈՉ ՀԻՄԱ, ԱՊԱ Ե՞ՐԲ ՊԵՏՔ Է ԳՈՐԾԵԻ

    2023-02-21 18:33
    639

    Ֆրանսիական հեղինակավոր Le spectacle du monde պարբերականում հրապարակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի ծավալուն հարցազրույցը: «Ռուբեն Վարդանյան. Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ պետք է գործեի» խորագրով Անտուան Կոլոննայի հրապարակումը թարգմանաբար ներկայացվում է ստորև:

  • Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ․ ՍԱ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է

    2023-02-21 15:51
    537

    «Այն, ինչ այսօր կատարվում է կապիտուլյանտ Նիկոլի ռեժիմի կողմից, ըստ իս, ուղիղ Էրդողանի ու Ալիևի հրահանգն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը, որը դատարանի բակում է ի աջակցություն 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովի, ով ձերբակալված է, այժմ քննարկվում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։

  • ՄՅՈՒՆԽԵՆ-2

    2023-02-21 09:08
    516

    Առաջին տպավորությունն այնպիսին էր, թե Փաշինյանն այս անգամ ավելի պարկեշտ տեսք ուներ, քան նույն Մյունխենում 2020 թվականին, Իլհամ Ալիևի հետ իր առաջին քննարկումների ժամանակ, երբ վերջինս գրեթե բացահայտ ծիծաղում էր Հայաստանի վարչապետի երեսին։ Գրեցի այս տողերն ու մտածեցի. իսկապե՞ս Փաշինյանն այս անգամ ավելի լավ տեսք ուներ։ Թե՞ արդեն այնքան ենք վարժվել միջազգային ասպարեզում նրա խայտառակ մկկոցին, որ երբ նա ինչ-որ հասկանալի բան է ասում, դա մեզ արդեն թվում է հռետորական արվեստի գագաթնակետ Փաշինյանի կատարմամբ...

  • Արցախի ԱԳՆ․ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՊԱՑՈՒՑԵՑ, ՈՐ ԱՐԺԱՆԻ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ

    2023-02-20 16:21
    446

    Արցախ ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակի կապակցությամբ:

  • ԱՐՑԱԽԸ ՆՇՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ 35 ԱՄՅԱԿԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2023-02-20 16:15
    635

    71 օր շրջափակման մեջ գտնվող Արցախը նշում է Ղարաբաղյան շարժման 35 ամյակը։  

  • ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏ․ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄՆ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ Է

    2023-02-20 16:09
    509

    Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավր քաղաքի քաղաքապետ Էդուարդ Ֆիլիպը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը համարում է անօրինական, իսկ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքներից օկուպացնելու փաստի առիթով շեշտում, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը սակարկելի չէ ու պետք է պաշտպանվի: Էդուարդ Ֆիլիպը նաև շեշտում է, որ Ադրբեջանում մինչև օրս պահվող հայ ռազմագերիները պետք է վերադարձվեն հայրենիք: Էդուարդ Ֆիլիպը, ով այցելել է Հայաստան, այս մասին շեշտեց՝ «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան:

  • «Փաստ». ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԴԺԳՈՀ Է ԴԵՍՊԱՆԻՑ

    2023-02-18 12:24
    541

    «Փաստ» թերթը գրում է. «Մարտի 7-9-ը Բեռլինում կայանալու է համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը: Կազմկոմիտեից Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը նամակ են ուղարկել, որտեղ ուղիղ տեքստով զգուշացնում են, ընդ որում՝ խստորեն, որ արգելվում է «քաղաքական բնույթի» որևէ նյութ, նմուշ ներկայացնել ցուցահանդեսին։ Ավելին, հատուկ շեշտվում է, որ իրենց «խորհուրդը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին», և հղում է արվում ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին՝ թիվ 822, 853, 874, 884։

  • ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԱՄՈԹԱՆՔ ԵՆ ՏՎԵԼ ՆԻԿՈԼԻՆ. ՆՐԱ ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

    2023-02-18 10:27
    587

    «Անվտանգության մյունխենյան համաժողովի օրակարգերն ու պանելային քննարկումների մասնակիցների ցանկերը հրապարակվել էին նախապես: Երեկ ժամը 19:00 դրությամբ, «Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը» թեմայով պանելին` Իլհամի ու Ղարիբաշվիլու կողքին Նիկոլը չկար: Այնինչ, ուշ երեկոյան նրա անունը հայտնվեց օրակարգում: