ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՑՈՂՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ԵՄ առաքելությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
АДМИНИСТРАЦИЯ ТРАМПА ВВЕЛА СВОЙ САМЫЙ КРУПНЫЙ ПАКЕТ САНКЦИЙ ПРОТИВ ИРАНА
ЗАО "ЭСА" АННУЛИРОВАЛО ЗАКУПКИ БОЛЕЕ ЧЕМ НА 3 МЛРД ДРАМОВ
ОБЪЕМ ДОЛГА ПРАВИТЕЛЬСТВА АРМЕНИИ ЗА ПОСЛЕДНИЕ 12 МЕСЯЦЕВ ВЫРОС НА 14,5%
МИД РА ВРЕМЕННО РАЗМЕСТИТ КУЛЬТУРНЫЕ АРТЕФАКТЫ ПАЛЕСТИНЫ В МАТЕНАДАРАНЕ
Հայաստանում ԵՄ առաքելությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
Անկարայի հետ հարաբերություններ հաստատելու Ռուբեն Ռուբինյանի առաքելությունը մինչ օրս գործնականում անարդյունք է եղել։ Լոկ խոսակցություններ պայմանավորվածությունների մասին, որոնք այդպես էլ մնում են խոսակցությունների մակարդակում։ Բայց ահա այսօր Թուրքիայի կողմից Ռուբինյանի բանակցող գործընկեր Սերդար Քըլըչը մարդասիրական օգնության համար երախտագիտության խոսքեր է հղում Ռուբինյանին և ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանին։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Երևան էր ժամանել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը։ Նա հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը դրական է արտահայտվել Հայաստանի կողմից Թուրքիային մարդասիրական օգնության ցուցաբերման կապակցությամբ: Տվյալ իրադարձությունը պաշտոնյան մեկնաբանել է իր Twitter-ում։ «Թուրքիայում տեղի ունեցած այդչափ մեծ ողբերգության պայմաններում սրտահույզ է տեսնել իր հարևան Հայաստանի ցուցաբերած աջակցությունը»,- գրել է դիվանագետը։ Նրա խոսքերով, երկրաշարժից տուժած թուրքական շրջաններ մարդասիրական օգնության առաքումը դրական արձագանք է առաջացրել, հաղորդում է Sputnik Արմենիան։
Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանը հանցավոր և ահաբեկչական գործողություններով շրջափակման պայմաններում է պահում Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Փաստորեն, փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, բայց շրջափակված, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ, որտեղ վերջացել են առաջնային անհրաժեշտության ապրանքները` ոչ, դա «ռուսների գործն է, թող իրենք անեն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ուղարկված 100 տոննա հումանիտար օգնությանը Թուրքիային:
«Իրանական կողմում՝ ԶԼՄ-ների մակարդակում, փորձագիտական մակարդակում լայնորեն արծարծվում է նաև հայ-իրանական քաղաքակրթական դաշինքի մասին հարցը, ուստի հսկայական պոտենցիալ կա, որն անպայմանորեն պետք է օգտագործվի: Այս մասին թելեգրամում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը.
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Դիվանագետի օրվա կապակցությամբ Sputnik Արմենիային բացառիկ հարցազրույց է տվել, որտեղ ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումը երկկողմ հարաբերությունների ամենալայն շրջանակի վերաբերյալ, խոսել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի, տարածաշրջանային անվտանգության ապահովման և կոնֆլիկտային իրավիճակների լուծման գործում Ռուսաստանի դերի մասին:
Անատոլիական սալաքարը, նախնական տվյալներով, Թուրքիայի ավերիչ երկրաշարժերից հետո տեղաշարժվել է 3 մետր, բայց դա վերջնական գնահատականը չէ, ասել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի ղեկավար, պրոֆեսոր Կառլո Դոգլիոնին։
Ռուսաստանը կարող է ողջունել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ եռակողմ երկխոսությունը, եթե այն նպաստի Կովկասում առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։