Последние новости

Մենք եվ աշխարհը

ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ՀԱԿԱՍՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ

2024-03-20 12:08
493

Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։ Համաժողովն անցկացվեց Եվրոպական խորհրդարանի ԵԺԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի հարցերով զեկուցող Անդրեյ Կովաչևի հովանու ներքո։ Համաժողովին ներկա էին նաև Հայաստանի ԱԺ պատգամավորներ, Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։