Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ․ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՄԻԱԿ ԻՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․ «Կա պարզ իրողություն, որը շատերը չեն ուզում ընդունել կամ հատուկ չեն ընդունում։ Հարավային Կովկասում Եվրամիության և ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է։ Չնայած Թուրքիայի հետ բոլոր խնդիրներին՝ հավաքական Արևմուտքը հենց այս երկրին է տեսնում որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ներկայացուցիչ, որի հետ նշված տարածաշրջաններում կա ընդհանուր շահ։