Գենադի ՕՆԻՇՉԵՆԿՈ․ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԴԵՂԱՏՈՄՍԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՆԵՐԴՆԵԼ
Հայաստանի դեղատներում միայն էլեկտրոնային դեղատոմսերով դեղեր տրամադրելու համակարգի ներդրումը ճիշտ որոշում էր, բայց դա պետք էր անել աստիճանաբար։ Այս տեսակետը հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ տեսակամրջի ժամանակ (Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի հարթակի միացմամբ)։