Последние новости

Ուշադրության կէնտրոնում

ՀՀ ԱԱԾ․ Պետական դավաճանության նոր դեպք է բացահայտվել

2023-01-31 12:12
341

Պետական դավաճանության նոր դեպք է բացահայտվել։ Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԱԾ–ն, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի ծառայողների մշակած և ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, ՊՆ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։