Պելեն մահացավ
82 տարեկանում մահացել է Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։ Տեղեկությունը հայտնում է նրա դուստրը` Քելլին Քրիստինա Նասիմենտուին։
АРМЕНИЯ И ГРЕЦИЯ ПОДПИСАЛИ СОГЛАШЕНИЕ О БОРЬБЕ С НЕЗАКОННЫМИ АРХЕОЛОГИЧЕСКИМИ РАСКОПКАМИ
НЕБЕНЗЯ НАЗВАЛ "НЕДОПУСТИМЫМИ" УДАРЫ ИЗРАИЛЯ ПО СИРИИ
ТРАМП ЗАЯВИЛ, ЧТО ИРАН "ОТЧАЯННО ХОЧЕТ" ВОЗОБНОВИТЬ ПЕРЕГОВОРЫ С США ПО ЯДЕРНОЙ ПРОГРАММЕ
ЕРЕВАН СЧИТАЕТ, ЧТО ВЕДЕТ РАЗНОВЕКТОРНУЮ ПОЛИТИКУ - ПЕСКОВ О ЗАЯВЛЕНИИ ПАШИНЯНА
ЕВРОПЕЙСКИЙ ИНВЕСТИЦИОННЫЙ БАНК ВЫДЕЛИТ КРЕДИТ НА 50 МЛН ЕВРО ДЛЯ РАЗВИТИЯ СЮНИКА
В ГРУЗИИ НАЗВАЛИ ЛОЖЬЮ ИНФОРМАЦИЮ О БЛОКИРОВАНИИ АРМЯНСКИХ ГРУЗОВ НА ГРАНИЦЕ
82 տարեկանում մահացել է Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն։ Տեղեկությունը հայտնում է նրա դուստրը` Քելլին Քրիստինա Նասիմենտուին։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բելառուսում С-300 հրթիռի անկման հետ կապված միջադեպի հետաքննությանը մասնակցելու պատրաստակամության մասին, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Հայաստանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանի քարտուղարություն է դիմել՝ խնդրելով ապահովող միջոցներ ձեռնարկել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի կիրառման գործով (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի)՝ հղում անելով Դատարանի կարգավիճակի մասին 41-րդ հոդվածին և և Դատարանի կնոնակարգի մասին 73-րդ հոդվածին: Այս մասին ասվում Է Դատարանի հաղորդագրության մեջ։
Ընդդիմադիր պատգամավորները Սյունիքի մարզում այցելել են մարտական դիրքեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Այցելել ենք Գեղարքունիքի, Արագածոտնի ու Արմավիրի մարզեր` Ադրբեջանի սանձազերծած 2022թ. սեպտեմբերի 13-14-ի, 2020թ. 44-օրյա պատերազմների ընթացքում զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, այդ թվում՝ զոհված կին զինծառայողի ընտանիքին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:
Արցախում պարենային դեֆիցիտն օրեցօր մեծանում է։ Շուրջ երեք շաբաթ շրջափակման մեջ գտնվող Մարտակերտի և Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարները NEWS.am-ի հետ զրույցում պատմել են, որ խանութները կիսադատարկ են, շաքարավազ, կրուպեղեն, բանջարեղեն, մրգեր խանութներում չկան։ Չնայած այս ծանր դրությանը՝ արցախցիները փորձում են չկոտրվել։
Կաշենի հանքի շահագործման դադարեցումը զիջում չէ: Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք զիջում չէ Արցախի կողմից Կաշենքի հանքի շահագործման դադարեցումը և միջազգային փորձաքննության անցկացումը:
Բենյամին Նեթանյահուն երդվել է որպես երկրի պատմության մեջ ամենաաջակողմյան և կրոնական առումով պահպանողական կառավարության վարչապետ, հայտնում է AP-ն։
Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերջ տալու ուղղությամբ պատասխանատվութուն ստանձնելու կոչ կուղղեմ նախագահ Էրդողանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Թուրքիայի ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը` անդրադառնալով արդեն 18 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության խնդրին:
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում որոշում կայացրեց, որով Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գտնվող անշարժ գույքը կնվիրաբերվի համայնքին՝ ուսումնամշակութային զարգացման կենտրոն հիմնելու նպատակով։