Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Պեսկով․ Խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու համար պետք է և Երևանի, և Բաքվի համաձայնությունը

2022-12-29 15:48
301

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահներին ՄԱԿ-ի մանդատ տրամադրելու, ինչպես նաև միջազգային ուժերի հնարավոր ներգրավման համար անհրաժեշտ է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի համաձայնությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։