Ուկրաինայից Ռուսաստան են վերադարձվել ևս 60 ռազմագերիներ
Ուկրաինական գերության մեջ հայտնված 60 ռուս զինծառայողներ, որոնց կյանքին վտանգ էր սպառնում, ՌԴ են վերադարձվել։ Նրանց ինքնաթիռներով կտեղափոխեն Մոսկվա, որտեղ կբուժվեն և վերականգնողական շրջան կանցնեն։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ՊՆ–ն։