ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում հայկական կողմի առարկություններն ընդունվել են
«Կենսաբանական (մանրէաբանական) և տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի հետ կապված հայկական կողմի առարկություններն ընդունվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմը` հավելելով, որ այսօր առցանց ռեժիմով կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։ Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: