Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Լավրովը և Բայրամովը կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

2022-11-30 17:03
382

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում կքննարկեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

  • ՀՀ-ին փոխանցված դիերի նույնականացման արդյունքները հայտնի կլինեն առաջիկա օրերին

    2022-11-30 17:02
    295

    Հայաստանին փոխանցված 13 զինծառայողների դիերի նույնականացման ավարտուն արդյունքները կլինեն առաջիկա օրերին։ Տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

  • Շոյգու․ ՌԴ ԶՈւ-ն փորձարկում է հրթիռային զորքերի և հրետանու մարտական կիրառման նոր մեթոդներ

    2022-11-30 16:04
    418

    Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը փորձարկում են հրթիռային զորքերի և հրետանու մարտական կիրառման նոր մեթոդներ։ Այս մասին ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

  • Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

    2022-11-30 16:03
    401

    Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է անում քննարկվող տարեվերջյան ծախսերի փաթեթում ընդգրկել Արցախին 50 միլիոն դոլարի օգնության փաթեթը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայ դատի հանձնախմբին:

  • Սարգսյանը` «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» հավելվածի մասին

    2022-11-30 15:56
    341

    «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածը, որը մշակվել է կորոնավիրուսի համավարակի շրջանում, բարձր արդյունավետություն է ցույց տվել, և դրա մի շարք մշակումներ կօգտագործվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում այլ թվային նախագծերի մշակման ժամանակ։ Այս մասին հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը Մոսկվա-Մինսկ-Բիշքեկ-Երևան տեսակամրջի ժամանակ, որը կազմակերպվել է «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության հարթակում և նվիրված Է ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների հիմնադրամի նախագծերի մրցույթին։

  • Մահացել է Չինաստանի նախկին նախագահ Ցզյան Ցզեմինը

    2022-11-30 15:55
    416

    Չորեքշաբթի 96 տարեկանում մահացել է Չինաստանի նախկին նախագահ և Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցության կենտրոնական կոմիտեի նախկին գլխավոր քարտուղար Ցզյան Ցզեմինը։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

  • Իրանը մեկ ամսվա ընթացքում կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրին

    2022-11-30 15:55
    299

    ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը։

  • ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակն անբավարար է

    2022-11-30 13:33
    351

    ՀՀ հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի առողջական վիճակի ուսումնասիրության վերաբերյալ նշանակել է դատաբժշկական փորձաքննություններ։

  • ԱՄՆ-ը շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում կազմակերպելու ուղիներ փնտրել

    2022-11-30 13:16
    531

    Միացյալ Նահանգները խորապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման դիվանագիտական գործընթացում և շարունակում է ուղիներ փնտրել երկու երկրների արտաքին գործերի նախարարների և առաջնորդների միջև նոր հանդիպում կազմակերպելու համար: Երեկ այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ դեսպան Մայքլ Քարփենթերը՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին, թե Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ բանակցություններից Բաքվի հրաժարվելու պայմաններում արդյոք Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պլաններ ունի, հաղորդում է «Ազատությունը»:

  • ԱՄՆ Սենատում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները

    2022-11-30 13:15
    301

    Այսօր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվում են Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածու Ք. Քվիենի վերաբերյալ լսումները: