ԱՄՆ-ը ուկրաինացի պաշտոնյաներին կոչ է արել ճիշտ ընտրել արտահայտությունները
Միացյալ Նահանգները ուկրաինացի պաշտոնյաներին կոչ է արել զգույշ լինել Լեհաստանում հրթիռի կործանմանը հաջորդած Կիևի հայտարարությունից հետո։
КОЛИЧЕСТВО ВИЗИТОВ ИЗ АРМЕНИИ В ГРУЗИЮ В ПЕРВОМ ПОЛУГОДИИ СОСТАВИЛО 390 ТЫСЯЧ
РОССИЯ И АРМЕНИЯ ОБСУДЯТ СОБЛЮДЕНИЕ ФИТОСАНИТАРНЫХ ТРЕБОВАНИЙ ПРИ ПОСТАВКАХ АРМЯНСКИХ ЦВЕТОВ В РФ
ООН: CОГЛАШЕНИЕ С РФ О СОДЕЙСТВИИ В ЭКСПОРТЕ ПРОДОВОЛЬСТВИЯ И УДОБРЕНИЙ ИСТЕКАЕТ И ПРОДЛЕВАТЬСЯ НЕ БУДЕТ
ИРАН ЛИДИРУЕТ В МИРОВОМ РОСТЕ ПО УВЕЛИЧЕНИЮ ДОБЫЧИ НЕФТИ – ОПЕК
"РАБОЧАЯ ПАРТИЯ КУРДИСТАНА" ТРЕБУЕТ ОСВОБОЖДЕНИЯ СВОЕГО ЛИДЕРА ОДЖАЛАНА
Միացյալ Նահանգները ուկրաինացի պաշտոնյաներին կոչ է արել զգույշ լինել Լեհաստանում հրթիռի կործանմանը հաջորդած Կիևի հայտարարությունից հետո։
Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության Պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որ հայտարարել էր, որ Ադրբեջանը չի ցանկանում խոսել Մոսկվայի կողմից ուղարկված Ռուբեն Վարդանյանի հետ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ բանակցությունների հնարավորությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ԱՄՆ աջակցությամբ բարեկարգված «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությանը: Վարչապետի լրատվական ծառայությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են նաև Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմավարության, պլանավորման և քաղաքականության հարցերով տնօրեն գեներալ-մայոր Դանիել Լասիկան, պաշտոնատար այլ անձինք:
Միջազգային Genotek գենետիկական լաբորատորիան Երևանում սկսել է իր աշխատանքը։ Այսուհետ Հայաստանում կիրականացվեն բնակչության շրջանում հազվագյուտ (օրֆան) հիվանդությունների ախտորոշման ամենաբարդ թեստերը, ինչպես նաև կլինեն հետազոտություններ գյուղատնտեսության ոլորտում:
Հարավային Կովկասը Եվրասիայի համար ռազմավարական տրանսպորտային հանգույց է, որտեղ հատվում են առևտրային ուղիները, որոնք անցնում են Արևելքից Արևմուտք և Հարավից Հյուսիս։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ 2016 թվականի ապրիլին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական արիության համար N զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ հրաձգային դասակի 2-րդ հրաձգային ջոկի գնդացրորդ, շարքային Քյարամ Քալաշի Սլոյանին և 3-րդ հրաձգային ջոկի ՊԿ-գնդացրորդ, շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը:
ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց պաշտպան Բենիկ Գալստյանը։
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Հ. Ա.-ն:
Ես ուրախ եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը շփվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը: