Մայր Աթոռ․ Փաշինյանի ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցում արտահայտած մոտեցումները և ձևակերպումները որևէ ձևով չեն նպաստում կենսական այդ հիմնախնդիրների լուծմանը։ Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։