Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Դատախազությունը վիճարկում է Աբրահամյանների ձեռք բերած հողերի օրինականությունը

2025-07-30 14:39
130

ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան Արտաշատ համայնքի դեմ՝ պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել հողամասերի առուվաճառքի պայմանագրերը, որոնք կնքվել են ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կնոջ և որդու հետ։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

  • Տիգրան Աբրահամյան․ Գործող իշխանություններն «ամրոցի դարպասները» բացելուց են խոսում

    2025-07-30 12:58
    126

    Իշխանությունն իր ողջ ռեսուրսն ուղղում է հասարակությանը համոզելու` չկենտրոնանալ «միջանցք» եզրույթի, գործընթացի քաղաքական հետևանքների կամ գեոպոլիտիկ ցունամիների վրա, միայն մտածել փողի, նյութականի և անձնական շահագրգռվածության մասին, ինչը խաբուսիկ էֆեկտ է ունենալու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ մասնավորապես մեկնաբանելով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Սյունիք կատարած այցն ու այնտեղ արած հայտարարությունները։

  • Եկեղեցու դեմ ճնշումները հասել են Սփյուռք. Նարեկ Սպարտակյանի գործը վտանգավոր նախադեպ է. Հայտարարություն

    2025-07-30 12:57
    127

    Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը արձանագրում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պետական մակարդակով կազմակերպված արշավը մտնում է նոր փուլ՝ ներսում կիրառվող ճնշումներից անցնելով դեպի արտաքին ճակատներ՝ հատկապես դրսևորվելով Սփյուռքի և դիվանագիտական համակարգի վրա ուղղված ազդեցությամբ։

  • ՀՀ-ում սեռական և աշխատանքային թրաֆիքինգի հատկանիշներով քրեական վարույթներն ավելացել են

    2025-07-30 12:57
    139

    2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ավելացել են սեռական թրաֆիքինգի դեպքերը։ 6 ամսվա տվյալներով` արդեն 22 քրեական վարույթ կա նախաձեռնված, որոնցից 15-ը սեռական շահագործման հիմքով են, 7-ը աշխատանքային թրաֆիքինգի դեպքեր են։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը։

  • Կամչատկայում մոտ 8,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. ցունամի է արձանագրվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-07-30 12:56
    125

    Կամչատկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել, ստորգետնյա ցնցումների մագնիտուդը, տարբեր գնահատականներով, հասնում է 8,7-ի, հաղորդում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի սեյսմոլոգիական մասնաճյուղի մամուլի ծառայությունը:  

  • Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն․ Վիզայի տրամադրումից հետո դրա հետ կապված ստուգումները չեն դադարում

    2025-07-30 11:45
    88

    Ապօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից կարող է պատճառ հանդիսանալ, որ նրանք զրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

  • Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ում կադրային ջարդ է սկսել. հիմքում քաղաքական կամակորությունն է

    2025-07-30 11:45
    108

    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀԷՑ-ի կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը ազատվում է ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի բոլոր կադրերից ու հիմնականում աշխատանքից հեռացնում է գլխամասերի ղեկավարներին:

  • Իրան․ Զանգեզուրը մեր կարմիր գիծն է և ազգային անվտանգության հարց

    2025-07-30 11:44
    86

    Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Ալիռեզա Բորուջերդին հայտարարել է. «Մենք Պուտինին և Էրդողանին բազմիցս հայտնել ենք Զանգեզուրի հարցի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»։ Այս մասին գրում է «Իրանցի լրագրողի օրագիր» թելեգրամյան ալիքը։

  • Հայաստանը Իրանի և Եվրոպայի միջև կապող օղակ է

    2025-07-30 10:55
    112

    Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանը Իրանի հարևանն ու ռազմավարական գործընկերն է, և Իրանը միշտ լավագույն հարաբերություններն է ունեցել Հայաստանի հետ, որը ծառայում է որպես երկրի կապող օղակ դեպի Եվրոպա, գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։

  • «Ռոսսելխոզնադզոր»․ Հայաստանից ծաղիկների և պտուղ-բանջարեղենի մատակարարումը Ռուսաստան աճել է

    2025-07-30 10:54
    96

    Հայաստանը տարեսկզբից ի վեր 1,5 անգամ ավելացրել է Ռուսաստան պտուղ- բանջարեղենային արտադրանքի մատակարարումները՝ հասցնելով 103,4 հազար տոննայի (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 69,6 հազար տոննա), և 47 տոկոսով՝ կտրված ծաղիկների մատակարարումը (ավելի քան 71,1 մլն հատ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 48,5 մլն հատ): Այս մասին հայտնում «Ռոսսելխոզնադզորը»՝ ամփոփելով ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի և Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանի հանդիպումը: