Последние новости

Ուշադրության կէնտրոնում

Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ

2025-07-28 19:51
102

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի դեմ` պահանջելով վերջինիս կողմից արված հայտարարությունների հրապարակային հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

  • Նուբարաշենի աղբավայրը կրկին այրվում է․ մարման աշխատանքներ են ընթանում

    2025-07-28 18:27
    108

    Նուբարաշենի աղբավայրի 1000 հեկտար տարածքում հրդեհ է բռնկվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Երևանի քաղաքային աղբավայր» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Վահե Վարդապետյանը պատմեց, որ հրդեհը բռնկվել է երեկ երեկոյան։ Նախ փորձել են իրենց ուժերով իրականացնել հրդեհաշիջման աշխատանքները, սակայն այսօր՝ ժամը 13:30-ի սահմաններում, կրկին հրդեհի օջախ է հայտնվել։

  • Սամվել Կարապետյանի կալանքը ենթակա է վերացման. փաստաբանը` «ձև չունեք» արտահայտության մասին

    2025-07-28 18:26
    107

    Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանքի հարցով գրություններ են հասցեագրվել ՀՀ գլխավոր դատախազին և դատախազությանը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արամ վարդևանյանը։

  • Թրամփը Գազայում տեղի ունեցողը խելագարություն է անվանել

    2025-07-28 18:26
    94

    Sky News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայում մարդասիրական կարիքները պետք է լուծվեն։

  • Ֆրանսիայի Ազգային ժողովին առաջարկվել է Հայաստանին աջակցող բանաձև ընդունել

    2025-07-28 18:25
    82

    Ֆրանսիայի Ազգային ժողովին ներկայացվել է մի առաջարկ՝ ընդունելու բանաձև, որը նպատակ ունի աջակցել Հայաստանին` Ադրբեջանի հետ խաղաղության ջանքերին՝ ստորագրելով ռազմավարական գործընկերության համաձայնագիր և կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում պահվող արցախցի քաղբանտարկյալներին։ «2023 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում (Արցախ) ռազմական գործողությունների ավարտից ի վեր, Հայաստանը վճռականորեն ներգրավվել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում՝ հարգելով միջազգային իրավունքը և անկեղծորեն ձգտելով տարածաշրջանային հաշտեցման։

  • Հայ դպրոցականները ոսկե և բրոնզե մեդալներ են նվաճել կենսաբանության միջազգային օլիմպիադայում

    2025-07-28 18:25
    92

    Հայաստանի ներկայացուցիչները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ են նվաճել Ֆիլիպինների Կեսոն-Սիթի քաղաքում հուլիսի 20-27-ն անցկացված «Կենսաբանության» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

  • ՔԿ․ Միքայել Սրբազանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

    2025-07-28 17:19
    108

    ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց գաղափարակից գեներալների միջոցով կատարել ռազմական հեղաշրջում:

  • Վարդան Ղուկասյան․ Ես պատրաստ եմ. եթե չարեցի՝ հորս տղեն չեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    2025-07-28 17:18
    59

    Ես ասել եմ՝ ում եմ տեսնում, ինչ մարդու եմ տեսնում ՀՀ վարչապետ, այնպիսի մարդու, որ կկարողանա երկիրը սրանց ձեռքից վերցնել։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 28–ին, իր պաշտոնավարման 100–րդ օրվա առթիվ հրավիրած մամուլի ասուլիսում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։  

  • Ոչ միայն ստահակություն, այլև արդեն դավաճանության սահմանագծին. Սոլովյովը՝ Գուսմանի մասին

    2025-07-28 17:18
    100

    «Երկու մարդ իրենց թույլ տվեցին մարդկային ստահակություն գործել»,- «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման ուղիղ եթերում ասել է ռուս լրագրող և հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ՝ մեկնաբանելով ՏԱՍՍ-ի նախկին գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Գուսմանի և քաղաքագետ Սերգեյ Մարկովի այցը Բաքվի կողմից օկուպացված Արցախ՝ Շուշի։

  • ՌԴ-ն արձագանքել է Ուկրաինային գազ մատակարարելու Ադրբեջանի որոշմանը

    2025-07-28 17:10
    60

    Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Lenta.ru»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանից Ուկրաինա գազի մատակարարումներն ակնհայտորեն ուղղված են Կիևին աջակցելուն։