Последние новости

факты

2022-06-06 10:54

ՆԵՐԽՈՒԺՈՒՄ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇՈՒՐՋ 900 ՀԵԿՏԱՐ ՏԱՐԱԾՔ Է ՎԵՐԱՀՍԿՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի լեռնային հատվածներում ադրբեջանական ԶՈւ-ն անընդհատ ամրանում է։ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն ՀՀ տարածքի Սոթք-Խոզնավար (Գեղարքունիքից Սյունիք) հատվածում ավելի քան 45 քառակուսի կմ տարածք է գրավել։ Այսպիսին են պաշտոնական տվյալները։ Հայ զինվորականի մահվան կապակցությամբ ԱԳՆ-ի վերջերս արած հայտարարության մեջ ասվում էր, որ 2021 թվականի մայիսից Ադրբեջանի ԶՈւ-ն Սոթք-Խոզնավար հատվածում «ապօրինի կերպով ներխուժել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք և օկուպացրել ավելի քան 45 քառակուսի կիլոմետր տարածք»։