ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՄՂՈՒՄ ԵՆ ԳՆԱԼ ԶԵԼԵՆՍԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
«Ադրբեջանը Ռուսաստանի կողմից օգտագործում է որպես բութ գործիք...» Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը համամիտ չէ նրանց հետ, ովքեր համարում են, թե բավական է Հայաստանը խզի հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ երկիրը կսկսի օգնություն ստանալ հավաքական Արևմուտքից։ «Ոչ մի օգնություն չի լինի, ոչ ոք այստեղ զորք չի ուղարկի»,- հայտարարեց Լիպարիտյանը։ Նրա խոսքերով, աշխարհը փոխվում է, բայց չի փոխվում աշխարհագրությունը, որը թելադրում է, որ ՌԴ-ի համար Հայաստանը շատ ավելի կարևոր է, քան ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի: «Ռուսաստանը խաղալիք չէ, որ մենք սա անենք՝ մյուսը գա»,- հայտարարեց Լիպարիտյանը։