Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը, Հայ դատի համակարգում գործող Հայկական իրավական կենտրոնի հովանավորթյամբ, հրապարակել է մանրամասն զեկույց՝ անդրադառնալով Արցախում տեղի ունեցած վերջին էթնիկ զտումներին, որոնք պայմանավորված են Ադրբեջանի երկարատև հակահայկական խտրական քաղաքականությամբ։
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից News.am-ին հայտնում են, որ զեկույցը վիճարկում է, որ Արցախի շրջափակումը, ռազմական հարձակումը և հաջորդող բռնի տեղահանումը իրարից առանձնացված միջադեպեր չեն, այլ հայերի դեմ խորապես արմատացած ինստիտուցիոնալ քաղաքականության գագաթնակետ։