Последние новости

с места событий

2025-01-23 18:48

«Դուք պետք է արձագանքեք». պատգամավորը՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների խորհրդարանների նախագահներին

«Դուք պետք է արձագանքեք և քայլեր ձեռնարկեք. դադարեք լուռ մնալուց, ձեր լռությունը Հայստանի և Արցախի հանդեպ նոր հանցագործությունների առիթ է դառնում»։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ դիմելով Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների նախագահներին, որոնք Հայաստանում մասնակցում են «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման։