Последние новости

мнение

2024-03-20 18:11

Րաֆֆի Հովհաննիսյան․ Եթե այս իշխանությունը մնա, ունենալու ենք լավագույն դեպքում «Երևանի Հանրապետություն»

Սարդարապատյան նոր անհնարինություն մենք պետք է կատարենք ազգովի, որքան էլ դա դժվար է պատկերացնել. Որպեսզի այս հրապարակը էստաֆետով չհանձնվի Արցախից Սյունիքի, Տավուշի, Վայոց ջորի ու Գեղարքունիքի, մենք համազգային այդ խենթությունը, բանաձևը պետք է գտնենք: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին Ազատության հրապարակում արցախցիների հանրահավաքից առաջ լ;րագրողների հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։